Իսրայելում կարգելեն բջջային հեռախոսների օգտագործումը միջնակարգ դպրոցներում
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կրթության նախարարությունը հայտնել է, որ հաջորդ ուսումնական տարում ամբողջ Իսրայելում կարգելվի բջջային հեռախոսների օգտագործումը միջնակարգ դպրոցներում՝ ի հավելումն այն արգելքի, որը փետրվարից գործում է տարրական դպրոցներում, հայտնում է Times of Israel-ը։
Այս արգելքը նշանակում է, որ աշակերտներին չի թույլատրվի օգտվել իրենց բջջային հեռախոսներից դպրոցի տարածքում, և նրանք պարտավոր կլինեն կա՛մ պահել դրանք անջատված, բայց իրենց մոտ, կա՛մ հանձնել դպրոցին պահպանման համար։
Նախարարությունը հայտնել է, որ արգելքը կներդրվի աստիճանաբար՝ սկսած սեպտեմբերից, նպատակ ունենալով «ամրապնդել սոցիալական կապերը, նվազեցնել շեղող գործոնները և բարձրացնել աշակերտների ուշադրությունը ուսման ընթացքում»։
Այս որոշումը Իսրայելին դնում է այն երկրների աճող թվի շարքում, որոնք վերջին տարիներին արգելել են բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում։
ՄԱԿ-ի մշակույթի և կրթության հարցերով մարմինը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է, որ մինչև 2024 թվականի վերջը աշխարհի կրթական համակարգերի 40 տոկոսում այս կամ այն չափով դպրոցներում սմարթֆոնների օգտագործման արգելք էր սահմանվել՝ նախորդ տարվա 30 տոկոսի համեմատ։
Հետևեք մեզ՝ այստեղ



