Արագ նիհարել և պահպանել արդյունքը. գիտնականները վերանայել են « դանդաղ, ուրեմն՝ ավելի լավ» կանոնը
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նիհարել ցանկացող շատ մարդիկ համոզված են, որ քաշի արագ կորուստը գրեթե անխուսափելիորեն հանգեցնում է քաշի նույնքան արագ վերականգնմանը: Սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ տարածված այս պատկերացումը չի համապատասխանում իրականությանը: Գիտնականները եզրակացրել են, որ քաշի արագ կորուստը կարող է նույնքան արդյունավետ և կայուն լինել, որքան քաշի աստիճանական կորուստը:
The Lancet Diabetes & Endocrinology-ում հրապարակված հետազոտությունը ներառել է մի քանի կլինիկական փորձարկումների և քաշի կորստի ծրագրերի տվյալներ: Վերլուծությունը ցույց է տվել, որ բուժման առաջին ամիսներին ավելի արագ քաշ կորցրած մարդիկ երկարաժամկետ հեռանկարում պահպանել են իրենց արդյունքները նույնքան լավ, որքան նրանք, ովքեր քաշը կորցրել են դանդաղ և աստիճանաբար:
Հետազոտության հեղինակները նշել են, որ վաղ և նկատելի հաջողությունը կարող է կարևոր հոգեբանական դեր խաղալ: Քաշի արագ քաշի կորուստը մեծացնում է մոտիվացիան, ձևավորում ինքնավստահություն և օգնում է մարդկանց ավելի երկար ժամանակ հետևել իրենց սննդակարգին և ֆիզիկական ակտիվության ռեժիմին: Եվ հակառակը, չափազանց դանդաղ արդյունքները հաճախ հանգեցնում են հիասթափության և նվազեցնում են ծրագրի նկատմամբ պարտավորությունները: Հետազոտողներն ընդգծել են, որ կարևորը ոչ թե քաշի կորստի արագությունն է, այլ այն, թե որքանով է իրատեսական և անվտանգ ընտրված մոտեցումը:
Եթե քաշի կորուստը վերահսկվում է մասնագետների կողմից և ուղեկցվում է առողջ սննդակարգով, մկանային զանգվածի պահպանմամբ և կանոնավոր ֆիզիկական ակտիվությամբ, պարտադիր չէ, որ արագ մեկնարկը նշանակի քաշի հետագա ավելացում։
Գիտնականները նաև նշել են, որ նույնիսկ եթե ժամանակի ընթացքում որոշակի քաշ կրկին կուտակվի, դա չի չեզոքացնում առողջության համար օգտակար հատկությունները։ Քաշի կորուստը նպաստում է արյան ճնշման իջեցմանը, արյան մեջ շաքարի մակարդակի բարելավմանը, հոդերի լարվածության նվազեցմանը և սրտանոթային հիվանդությունների ռիսկի նվազեցմանը։
Հետազոտության հեղինակներ կարծիքով՝ բժիշկները պետք է հրաժարվեն «դանդաղ, ուրեմն՝ ավելի լավ» հնացած պատկերացումից։ Շատ պացիենտների համար ծրագրի ինտենսիվ մեկնարկը կարող է ոչ միայն ավելի անվտանգ լինել, այլև ավելի մոտիվացնող՝ մեծացնելով երկարաժամկետ հաջողության հավանականությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ



