Առաջին անգամ հարվածել ենք Մոսկվայի նավթավերամշակման գործարանին․ Ուկրաինայի ՊՆ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մայիսի 17-ին Ռուսաստանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական Սերգեյ Ստերնենկոն։
Իր խոսքով՝ սա պատերազմի սկզբից ի վեր ամենամեծ ԱԹՍ-ների հարձակումն է Մոսկվայի մարզի վրա։
Ստերնենկոն նշել է, որ Ռուսաստանի դեմ հարվածները յուրաքանչյուր անգամ ավելի մասշտաբային են լինելու։
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է, որ առաջին անգամ հարված է հասցվել Մոսկվայի նավթավերամշակման գործարանին, «Սոլնեչնոգորսկայա» վառելիքի պահեստին և մի քանի այլ ձեռնարկությունների:
«Պատերազմի սկզբից ի վեր Մոսկվայի և մարզի նկատմամբ եղել է ամենամասշտաբային հարձակումը։ Առաջին անգամ հարվածել ենք Մոսկվայի նավթավերամշակման գործարանին, «Սոլնեչնոգորսկայա» վառելիքի պահեստին և մի քանի այլ ձեռնարկությունների»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ



