Ռուսական ՀՕՊ-ը երեկոյան և գիշերը խnցել է ուկրաինական 50 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական ՀՕՊ-ը կիրակի օրվա ժամը 21:00-ից մինչև երկուշաբթի Մոսկվայի ժամանակով ժամը 7:00-ն ռուսական տարածաշրջանների, այդ թվում՝ Կուբանի, Տուլայի և Ռոստովի մարզերի, ինչպես նաև Ղրիմի վրա խոցել են ուկրաինական 50 անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով ՌԴ Պաշտպանության նախարարությանը։
«Ս.թ. մայիսի 17-ի Մոսկվայի ժամանակով ժամը 21.00-ից մինչև ս.թ. մայիսի 18-ի Մոսկվայի ժամանակով ժամը 7.00-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ հերթապահ միջոցներով որսացվել և ոչնչացվել են ինքնաթիռային տիպի ուկրաինական 50 անօդաչու թռչող ապարատներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դրոնները խոցվել են Բելգորոդի, Վորոնեժի, Կուրսկի, Օրյոլի, Ռոստովի, Տուլայի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի և Ազովի ծովի վրա։
Հետևեք մեզ՝ այստեղ



