«Մարդիկ վախեցած դուրս են եկել տներից». գիշերը տարօրինակ ձայներ ու ուժեղ ցնցումներ են զգացվել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այս գիշեր սոցցանցերի հայկական տիրույթում ակտիվ քննարկումներ են սկսվել այն բանից հետո, երբ տարբեր բնակավայրերից քաղաքացիներ հայտնել են ուժեղ դղրդյունների, անհասկանալի ձայների և կարճատև ցնցումների մասին։
Մի շարք օգտատերեր պնդում են, որ ուշ երեկոյան լսել են «պայթյուն հիշեցնող» ձայներ, որոնցից հետո շենքերի պատուհանները դղրդացել են։ Ոմանք նույնիսկ նշում են, որ վախից դուրս են եկել փողոց։
«Սկզբում մտածեցինք երկրաշարժ է», «Տունը մի քանի վայրկյան դղրդաց», «Բոլորը պատշգամբներում էին»․ ահա այսպիսի մեկնաբանություններ են տարածվում սոցիալական հարթակներում։
Դեռևս պաշտոնական կառույցները միջադեպի վերաբերյալ մանրամասն հայտարարությամբ հանդես չեն եկել, ինչն ավելի է մեծացրել մարդկանց անհանգստությունը։ Միևնույն ժամանակ, համացանցում արդեն տարբեր վարկածներ են շրջանառվում՝ սկսած եղանակային անոմալիաներից մինչև տեխնիկական կամ ռազմական բնույթի ենթադրություններ։
Հետևեք մեզ՝ այստեղ



