Այսօր ականատես եղանք, որտեղ թշնամու այս հլու կամակատարն իր ամբողջ թույնը փորձեց թափել պատերազմում եղբորը կորցրած, արժանապատիվ և կիրթ տիկնոջ վրա. Չալաբյան
BLOGՎերջին մեկ ամսում ես պարբերաբար տարբեր դրվագներով փորձում եմ դիմակազերծել Նիկոլ Փաշինյանին, որն անընդհատ խոսելով ժողովրդի անունից, այդ նույն ժողովրդից փորձում է խլել թե իր անցյալը, և թե իր ապագան:
Սակայն այդ դիմակազերծման գործում վերջին մեկ շաբաթում ամենամեծ գործը կատարում է նույն ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, որն ամենօրյա ռեժիմով առերեսվում է մեր արժանապատիվ քաղաքացիների հետ, հնձում է իր ցանածի դեռ ընդամենը մի չնչին մասը, և դրանից պարբերաբար կորցնում տարրական ինքնատիրապետումը:
Այդպիսի մի դրվագի էլ մենք ականատես եղանք այսօր, որտեղ թշնամու այս հլու կամակատարն իր ամբողջ թույնը փորձեց թափել պատերազմում եղբորը կորցրած, արժանապատիվ և կիրթ տիկնոջ վրա, թերևս չգիտակցելով, որ այդ թույնից ավելի շատ ինքը ու իրեն շրջապատողներ են թունավորվում:
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
3
Special Mortgage Offers: IDBank at Toon Expo: Invest 2026
4
VIVA Foundation Named November Beneficiary of “The Power of One Dram”
5
"The network this time for COP17 was the most one of exceptional network we have ever had." The se...



