ԱԱ-2026․ Ավստրիայի հավաքականի կազմը
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆուտբոլի Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը հրապարակել է կազմը, որը կմասնակցի հունիս-հուլիսին Մեքսիկայում, ԱՄՆ-ում եւ Կանադայում անցկացվելիք աշխարհի առաջնությանը։
Դարպասապահներ․ Պատրիկ Պենտց («Բրոնդբյու»), Ալեքսանդր Շլագեր («Ռեդ Բուլ»), Ֆլորան Վեգելե («Վիկտորիա Պլզեն»)։
Պաշտպաններ․ Դավիդ Աֆենգրուբեր («Էլչե»), Դավիդ Ալաբա («Ռեալ Մադրիդ»), Քեւին Դանզո («Տոտենհեմ»), Մարկո Ֆրիդլ («Վերդեր»), Ֆիլիպ Լինհարթ («Ֆրայբուրգ»), Ֆիլիպ Մվենե, Շտեֆան Պոշ (երկուսն էլ՝ «Մայնց»), Ալեքսանդր Պրաս («Հոֆենհայմ»), Միխայել Սվոբոդա («Վենեցիա»)։
Կիսապաշտպաններ․ Քրիստոֆ Բաումգարտներ, Քսավեր Շլագեր, Նիկոլաս Զայվալդ (երեքն էլ՝ «ՌԲ Լայպցիգ»), Կարնի Չուկվուեմեկա, Մարսել Զաբիտցեր (երկուսն էլ՝ «Բորուսիա Դորտմունդ»), Ֆլորիան Գրիլիչ («Բրագա»), Քոնրադ Լայմեր («Բավարիա»), Ռոմանո Շմիդ («Վերդեր»), Ալեսանդրո Շոպֆ («Վանկուվեր Ուայթքեփս»), Պաուլ Վաներ (ՊՍՎ), Պատրիկ Վիմեր («Վոլֆսբուրգ»)։
Հարձակվողներ․ Մարկո Առնաուտովիչ («Ցրվենա Զվեզդա»), Միխայել Գրեգորիչ («Աուգսբուրգ»), Սաշա Կալայջիչ (ԼԱՍԿ)։
Խմբային փուլում Ավստրիայի մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն Արգենտինան, Ալժիրը եւ Հորդանանը։
Հետևեք մեզ՝ այստեղ



