Յամալը վնաuվածքի պատճառով բաց կթողնի 2026 թվականի աշխարհի առաջնության մեկնարկը
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի վինգեր Լամին Յամալը վնասվածքի պատճառով բաց կթողնի 2026 թվականի աշխարհի առաջնության մեկնարկը։ Այս մասին հայտնում է The Athletic պարբերականը։
18-ամյա ֆուտբոլիստն ազդրի ենթածնկային ջլի վնասվածք էր ստացել ապրիլի 22-ին՝ Լա Լիգայի՝ «Սելտայի» դեմ խաղում (1:0) 11-մետրանոց հարված իրացնելիս։ Խնդրի պատճառով Յամալը ստիպված էր բաց թողնել ակումբային մրցաշրջանի վերջնահատվածը, և, ինչպես հաղորդվում է, նրա վերականգնողական գործընթացը նախատեսվածից ավելի է ձգձգվում։
Աղբյուրի համաձայն՝ ազգային թիմի բժշկական շտաբը խաղացողի՝ խաղադաշտ դուրս գալու շանսերը նվազագույն է գնահատում։ Յամալը հաստատապես բաց կթողնի ԱԱ-2026-ի H խմբի առաջին տուրի՝ Կաբո-Վերդեի դեմ հանդիպումը, որը կկայանա հունիսի 15-ին։ Մեծ հարցականի տակ է նաև նրա մասնակցությունը հունիսի 21-ին կայանալիք Սաուդյան Արաբիայի դեմ երկրորդ խաղին։ Նշենք, որ խմբում Իսպանիայի երրորդ մրցակիցն Ուրուգվայի ընտրանին է։
Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան մշտական կապի մեջ է «Բարսելոնայի» և ֆուտբոլիստի հետ: Ազգային հավաքականի բժշկական շտաբի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են ակումբի ճամբար՝ անձամբ հետևելու վինգերի ապաքինման ընթացքին:
Հիշեցնենք, որ 2025 թվականին Յամալը երկրորդն էր աշխարհի լավագույն ֆուտբոլիստի՝ «Ոսկե գնդակի» քվեարկությունում՝ զիջելով միայն ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեին։ Transfermarkt պորտալը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 200 միլիոն եվրո։
2023 թվականին Իսպանիայի ազգային թիմում նորամուտը նշելուց ի վեր՝ Յամալն անցկացրել է 25 հանդիպում և դարձել 6 գոլի հեղինակ՝ օգնելով թիմին հաղթել Եվրո-2024-ում և հասնել 2025թ․ Ազգերի լիգայի եզրափակիչ:
2026 թվականի Աշխարհի առաջնությունը կկայանա ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը:
Հետևեք մեզ՝ այստեղ



