Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի ուսանողադասախոսական խումբը այցելել էր ԶՊՄԿ
SOCIETYՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի ուսանողադասախոսական 35 հոգանոց խմբից շատերն առաջին անգամ էին Սյունիքում:
ԶՊՄԿ-ն էլ, իր հերթին, նոր բացահայտում էր ապագա տնտեսագետների և ֆինանսիստների համար: Գյումրիից ժամանած հյուրերի հետ աշխատելն ու յուրաքանչյուր մանրուք ցույց տալը ԶՊՄԿ-ի համար կրկնակի պատասխանատվություն էր, քանի որ չափազանց կարևոր է բացատրել ոլորտի ազդեցությունը թե՛ մարզի, թե՛ ընդհանուր տնտեսության վրա՝ հատկապես հանքարդյունաբերություն չունեցող մարզերի ներկայացուցիչներին:
Այս խումբը ԶՊՄԿ էր եկել ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վ. Ջհանյանի և գլխավոր տնօրենի տեղակալ Ա. Ստեփանյանի ՀՊՏՀ ԳՄ այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում:
Այցելուներից շատերն անկեղծորեն արձանագրում են, որ մինչև Քաջարանի հանք գալը գաղափար չունեին, թե ինչպես է իրականացվում պղնձի և մոլիբդենի կորզումը: Հիմա ապագա տնտեսագետները լիարժեք պատկերացում ունեն հանքարդյունաբերության ոլորտի մասին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



