Դամասկոսի քրիստոնեական Բաբ Աշ-Շարքի թաղամասի շրջակայքում պայթյnւն է տեղի ունեցել. կա զnh և վիրավnրներ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դամասկոսի քրիստոնեական Բաբ Աշ-Շարքի թաղամասի շրջակայքում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին գրում է սիրիական Al-Watan թերթը՝ հղում անելով սեփական թղթակցին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ընդհատակյա ինքնաշեն պայթուցիկ սարքի գործարկման հետևանքով մեկ սակրավոր է զոհվել, ևս մի քանիսը ստացել են վնասվածքներ:
«Տեղափոխման ժամանակ սարքը պայթել է սակրավորների խմբի մոտ, ինչը հանգեցրել է մասնագետներից մեկի մահվան և ևս մի քանիսի վիրավորմանը»,- տեղեկացնում է պարբերականը։
Թերթի տվյալներով՝ ինժեներական ստորաբաժանումները հայտնաբերել էին Բաբ Շարքիի բնակելի թաղամասի մոտակայքում տեղադրված պայթուցիկ սարքը, ինչից հետո անցել էին դրա դուրսբերման ու անվտանգ վայր տեղափոխման աշխատանքներին։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure



