Կանն 2026. Շերոն Սթոունը, Դեմի Մուրը, Կարլա Բրունին և Ջորջինա Ռոդրիգեսը ներկա են գտնվել «Ֆյորդ» ֆիլմի պրեմիերային
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
79-րդ Կաննի կինոփառատոնը, որը տեղի է ունենում Ֆրանսիայում՝ մայիսի 12-ից 23-ը, ընթացքի մեջ է: «Ֆյորդ» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել յոթերորդ օրը։ Երեկոյան կարմիր գորգով անցել են Շերոն Սթոունը, Դեմի Մուրը, Կարլա Բրունին, Հայդի Քլումը, Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեսը, Շառլոտ Գենսբուրը և Կոկո Ռոշան։

68-ամյա Շերոն Սթոունը լուսանկարիչների համար կեցվածք է ընդունել ծաղկային ապլիկացիաներով զարդարված Miss Sohee զգեստով։ Նա համադրել է համապատասխան թիկնոց, ձեռնոցներ, փայլուն կլաչ և ադամանդե զարդեր։

63-ամյա Դեմի Մուրը Gucci-ի նոր՝ Դեմն Գվասալիայի կողմից պատրաստված հավաքածուից ընտրել է շքեղ զգեստ , իսկ 58-ամյա Կարլա Բրունին՝ մինիմալիստական թավշյա Tom Ford զգեստ՝ կարճ երիզով։

32-ամյա Ջորջինա Ռոդրիգեսը առանձնացել է ամբոխից՝ ներկայանալով բաց մանուշակագույն ժանյակավոր զգեստով՝ ծալքավոր, ցածր դեկոլտեով և ընդարձակ ներքնազգեստով: Ի դեպ, շատերը ֆուտբոլային աստղի ընտրյալի հագուստը համարել են անպատշաճ այդ առիթի համար: Գրում է Spletnik-ը:




Հետևեք մեզ՝ այստեղ



