«Արսենալի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Սամիր Նասրին բացահայտել է իր կարիերայի սկզբնական շրջանի ամենամեծ գաղտնիքներից մեկը
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Արսենալի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Սամիր Նասրին բացահայտել է իր կարիերայի սկզբնական շրջանի ամենամեծ գաղտնիքներից մեկը։ Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստը խոստովանել է, որ երիտասարդ տարիքում հանդես է եկել կեղծ անվան տակ։
«Նրանք վերցրին իմ թաղամասի տղաներից մեկին, ով համապատասխան տարիք ուներ խաղային արտոնագիր ստանալու համար, և ես երկու մրցաշրջան խաղացի Ալեքսանդր Մարաս անվան տակ։ Ինձ ասում էին՝ «դու ֆրանսիացու ես նման», և ես խաղում էի այդ հորինված անունով, մինչև հասա այն տարիքին, որն օրենքով թույլ էր տալիս սեփական լիցենզիան ստանալ։ Հանդիպումների ժամանակ ուղեղս լվանում էին՝ անդադար կրկնելով. «Չմոռանա՛ս, քո անունը Ալեքսանդր է»»,-Նասրիի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Հիշեցնենք, որ փայլուն կարիերայի ընթացքում Սամիր Նասրին հասցրել է հանդես գալ ֆրանսիական «Մարսելում», լոնդոնյան «Արսենալում», «Մանչեսթեր Սիթիում» և մի շարք այլ հայտնի ակումբներում։
Հետևեք մեզ՝ այստեղ



