Ձմերուկի թունավորումից ընտանիքի 4 անդամները մահացել են
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հնդկաստանում իրավապահները հետաքննում են չորս հոգանոց ընտանիքի մահվան հանգամանքները, որոնք, նախնական տվյալներով, թունավորվել են ձմերուկ ուտելուց հետո, հայտնում է Past.am-ը հղում անելով՝ The Times of India-ին։
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 26-ին։ Աբդուլլահ Դոդակին, նրա կինը՝ Նասրինը, ինչպես նաև նրանց դուստրերը՝ Այշան և Զայնաբը, Մումբայում հարազատների հետ ընթրիքից հետո կերել են շուկայից գնված ձմերուկ։ Ըստ տեղեկությունների՝ դա տեղի է ունեցել գիշերվա մոտ 1:00-ին։
Հաջորդ առավոտյան ընտանիքի բոլոր անդամների մոտ ի հայտ են եկել ծանր սննդային թունավորման ախտանիշներ։ Հետաքրքիրն այն է, որ ընթրիքին ներկա մյուս մարդիկ որևէ վատ ինքնազգացողություն չեն ունեցել։
Ընտանիքի անդամներին շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրանց կյանքը։ Մասնագետների խոսքով՝ նույնիսկ փչացած ձմերուկը սովորաբար նման ծանր հետևանքների չի հանգեցնում։
Գաստրոէնտերոլոգ Ակաշ Շուկլան նշել է, որ որոշ մարդիկ կարող են սուր ռեակցիա ունենալ որոշ մրգերի կամ բանջարեղենի նկատմամբ, սակայն ձմերուկը սովորաբար նման վտանգավոր մթերքների շարքում չի դասվում։
Քննիչներն առայժմ դեպքը դիտարկում են որպես դժբախտ պատահար և սպասում են դատաբժշկական փորձաքննության վերջնական արդյունքներին։
Հետևեք մեզ՝ այստեղ



