Գվարդիոլան արձագանքել է «Արսենալ»-ի չեմպիոնությանը
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գվարդիոլան արձագանքել է «Արսենալ»-ի չեմպիոնությանը: «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»՝ ժամանակից շուտ Անգլիայի չեմպիոն հռչակվելու կապակցությամբ։
Լոնդոնյան ակումբի համար երկար սպասված հաղթանակն ապահովվեց մայիսի 19-ին՝ երեքշաբթի, «Բորնմուտի» հետ «քաղաքայինների» գրանցած ոչ-ոքի (1-1) արդյունքից հետո։ Սա լոնդոնյան ակումբի առաջին չեմպիոնությունն է վերջին 22 տարվա ընթացքում։
««Մանչեսթեր Սիթիի» անունից ցանկանում եմ շնորհավորել «Արսենալին», Միկել Արտետային, ակումբի ամբողջ անձնակազմին, ֆուտբոլիստներին և երկրպագուներին Պրեմիեր Լիգայում հաղթելու կապակցությամբ։ Նրանք դրան արժանի էին»», -Sky Sports-ին տված հետխաղյա հարցազրույցում նշել է Գվարդիոլան:
Առաջնության վերջին տուրից առաջ «Արսենալը» «Մանչեսթեր Սիթիին» գերազանցում է 4 միավորով։
Հետևեք մեզ՝ այստեղ



