Նա կանի այն ամենը, ինչ ես իրեն կասեմ. Թրամփը՝ Նեթանյահուի մասին
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նա կանի այն ամենը, ինչ ես իրեն կասեմ։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ անդրադառնալով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Նրա հետ ամեն ինչ կարգին է։ Նա կանի այն ամենը, ինչ ես իրեն կասեմ։ Նա շատ-շատ լավ մարդ է»,- լրագրողներին ասել է Թրամփը՝ խոսելով Նեթանյահուի և նրա հետ Իրանի նկատմամբ հետագա գործողությունների քննարկման մասին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր իսրայելական N12 հեռուստաալիքը, Նեթանյահուն և Թրամփը մայիսի 20-ի գիշերը հեռախոսազրույց են ունեցել։
Երկուշաբթի օրը Թրամփը հայտարարել էր, որ Քաթարի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի խնդրանքով որոշում է կայացրել հետաձգել Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը, քանի որ Թեհրանի հետ համաձայնության գալու հնարավորություն կա։ Երեքշաբթի օրը նա հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է մինչև հաջորդ շաբաթվա սկիզբ հնարավորություն տալ դիվանագիտությանը Իրանի շուրջ հակամարտությունում՝ այդ ժամկետով հետաձգելով ռազմական գործողությունների վերսկսումը։
Հետևեք մեզ՝ այստեղ



