Բրյուսելում բացվող ԵՄ-ի գագաթնաժողովի գլխավոր թեման կդառնա հանրակցության բարեփոխումների համաձայնեցումը
INTERNATIONAL NEWSԵՄ-ի բարեփոխումների համաձայնեցումը, ինչը պնդում է Բրիտանիայի կառավարությունը, որպեսզի այս տարվա ամռանը կայանալիք հանրաքվեում հանդես գա իր երկիրը Եվրամիությունում պահպանելու օգտին, կդառնա Բրյուսելում բացվող Եվրամիության երկօրյա գագաթնաժողովի գլխավոր թեման: Մյուս թեմաների թվում կլինեն միգրացիայի հա րցերը, Սիրիայի եւ Լիբիայի իրադրությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Բարեփոխումների նախագծի հետ կապված ինտրիգը պահպանվում է մինչեւ վերջին պահը: Ներկայում նախագծի տեքստի վրա աշխատանքը շարունակվում է:
Ինչպես հայտնել է ԵՄ-ի խորհրդի աղբյուրը, թե Բրյուսելը, թե Լոնդոնը տրամադրված են համաձայնության հասնելու գագաթնաժողովում: «Ներկայացվելու է փաստաթղթերի բարդ փաթեթ, որը պատասխան է տալիս Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի բոլոր մտահոգություններին»,- նշել է դիվանագետը՝ ընդսմին հավելելով, որ «դեռեւս բաց հարցեր են մնում»: Նա ընդգծել է, որ, չնայած Լոնդոնի բոլոր պահանջների շուրջ փոխզիջման հասնելու Բրյուսելի ձգտմանը, ԵՄ-ի գլխավոր արժեքներն ու սկզբունքները բանավեճերի ենթակա չեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



