Հարսն ու փեսան հարսանիքի ժամանակ ծեծկռտուք են սկսել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չինաստանում պրոֆեսիոնալ ըմբիշ փեսացուն և նրա հարսնացուն անսովոր ձևով են նշել իրենց հարսանիքը՝ կազմակերպելով իրական մենամարտ, հայտնում է Past.am-ը՝ հղում անելով SAYS-ին։
Տոնակատարությունը տեղի է ունեցել տեղական հյուրանոցում, որտեղ ավանդական բեմի փոխարեն տեղադրվել էր ըմբշամարտի ռինգ՝ «Հարսնացուն ընդդեմ փեսացուի» գրությամբ։ Մոտ 300 հյուրերի ներկայությամբ զույգը ցուցադրել է տարբեր հնարքներ, նետումներ և ուժային շարժումներ։
Մենամարտի ավարտին հարսնացուն կարողացել է խուսափել փեսացուի հարձակումից, կատարել ուսային նետում և նրան տապալել գետնին, ինչից հետո մրցավարը հաղթող է ճանաչել հենց հարսին։ Ըստ նախապես սահմանված «կանոնների»՝ պարտվողը պետք է իր վրա վերցներ տնային բոլոր գործերը։
Ինչպես պատմել է փեսացուն՝ Հե Ինշենգը, ինքը միտումնավոր է զիջել, քանի որ չէր ցանկանում, որ իր կինը զբաղվի տնային աշխատանքներով։ Նրա խոսքով՝ սկզբում նրանք պարզապես ցանկացել են խնայել հարսանեկան բյուջեն և սովորական ժամանցային ծրագրերի փոխարեն կազմակերպել սեփական շոուն։
Զույգի գաղափարը հավանության են արժանացրել նաև նրանց ծնողները։ «Մենք ունեինք և՛ լավ ուտելիք, և՛ հետաքրքիր շոու, ու հյուրերը շատ գոհ էին։ Ի վերջո, հարսանիքին մոտ 300 մարդ եկավ, ինչը շատ ավելին էր, քան սպասում էինք», — ասել է Ինշենգը։
Հարսանեկան մենամարտի տեսանյութը արագ տարածվել է սոցիալական ցանցերում՝ զույգին մեծ ճանաչում բերելով։
Հետևեք մեզ՝ այստեղ



