Ռոնալդուն վիրավորված լքել է ասուլիսը՝ մենակ թողնելով Զիդանին
VIDEOՄադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտաինու Ռոնալդուն իտալական «Ռոմայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպմանը նախորդած մամուլի ասուլիսից հեռացել է վիրավորված եւ ժամանակից շուտ՝ սրահում թողնելով Արքայական ակումբի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին, հաղորդում է Marca-ն:
Լրագրողը հարցրել է արտագնա հանդիպումներում տեւական ժամանակ գնդակ չխփելու մասին, ինչը զայրացրել է Ռոնալդուին, որը հյուրընկալվելիս գոլի հեղինակ չի դարձել 2015թ. նոյեմբերի 29-ից:
«Ո՞վ է կարողացել ինձնից շատ գոլ խփել արտագնա հանդիպումներում, ինչ խաղում եմ Իսպանիայում: Նշեք գոնե մեկ ֆուտբոլիստի: Չկա՞ պատասխան: Վերջ, շնորհակալություն եւ ցտեսություն»,- ասել է Ռոնալդուն եւ լքել է դահլիճը:
Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն արդեն խփել է 32 գոլ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



