Էրդողանը ակտիվ պայքար է սկսում ահաբեկչության դեմ
INTERNATIONAL NEWSԱնկարայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո երկրին հղած շտապ դիմումում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ակտիվ պայքար է սկսում ահաբեկչության դեմ ինչպես Թուրքիայում, այնպես էլ արտասահմանում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի նախագահի այդ դիմումը հաղորդել է թուրքական NTV հեռուստաալիքը Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:
Էրդողանը Անկարայում ահաբեկչությունը ստորություն է անվանել:
«Մենք հետ չենք կանգնի ահաբեկչության դեմ պայքարի ուղուց եւ այն կշարունեակենք այն ինչպես Թուրքիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս», -հայտարարել է Էրդողանը՝ հավելելով, որ զոհերը, որ կրում է Թուրքիան, «լցնում են համբերության բաժակը»:
Անցած գիշեր Անկարայում Թուրքիայի ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի շենքի մոտ տեղի ունեցած հզոր պայթյունի հետեւանքով 28 մարդ զոհվել, 68 մարդ էլ վիրավորվել են:



