«Համահայկական ճակատ»-ի Ժողովրդական աշխարհազորի անդամ, ԶՈւ պահեստազորի սպա Արթուր Հովհաննիսյանի կոչը` մարտական ընկերներին
BLOG«Համահայկական ճակատ»-ի Ժողովրդական աշխարհազորի անդամ, ԶՈւ պահեստազորի սպա Արթուր Հովհաննիսյանի կոչը` մարտական ընկերներին.
«Հարգելի զինվորական համազգեստ կրող ընկերներ, գիտեմ՝ ձեզանից շատերը պատվով ու արժանապատվությամբ են կրում այդ համազգեստը։ Այո՛, վերջին տարիներին ավելացել են նաև նրանք, ովքեր ավելի շատ գնահատում են աշխատավարձն ու պաշտոնը, քան զինվորականի պատիվը։
Բայց մի մոռացեք ձեր երդումը.
«Երդվում եմ անձնվիրաբար ծառայել հայրենիքիս»։
Չուրանաք այդ խոսքերը։ Մենք մեր հողը շատ ենք սիրում, իսկ մեր հերոսները իրենց կյանքով ապացուցեցին դա։ Նրանք մարտնչեցին մինչև վերջ և պահեցին իրենց զինվորական երդումը։
Սիրելի մարտական ընկերներ, զինվեք համբերությամբ ու կամքով։ Մեր պայքարը դեռ ավարտված չէ»:
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
3
Special Mortgage Offers: IDBank at Toon Expo: Invest 2026
4
VIVA Foundation Named November Beneficiary of “The Power of One Dram”
5
"The network this time for COP17 was the most one of exceptional network we have ever had." The se...



