Իրաքը ՄԱԳԱՏԷ-ին ծանուցել Է ճառագայթաակտիվ նյութերի անհետանալու մասին
INTERNATIONAL NEWSԻրաքի իշխանություններն Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) ծանուցել են 2015 թվականի նոյեմբերին ճառագայթաակտիվ նյութերի գողության մասին, Բաղդադը կազմակերպությունից օժանդակություն չի խնդրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելո վ ՄԱԳԱՏԷ-ի հայտարարությունը:
Իրաքի շրջակա միջավայրի պահպանության նախարարության տվյալներով՝ «խիստ վտանգավոր» ճառագայթաակտիվ նյութը կորել Է նոյեմբերի վերջին Բասրա քաղաքի մերձակա Weatherford ամերիկյան ընկերության պահեստից: Գողացված սարքը գտնվում Էր նոութբուքի չափերով պաշտպանական պատյանում եւ օգտագործվում Էր որպես գամմա-ճառագայթների գեներատոր՝ խողովակաշարերի վրա ճաքերի հայտնաբերման համար:
Բնապահպանական գերատեսչության ներկայացուցիչը հայտնել Է, որ սարքի մեջ եղել Է 10 գրամ իրիդիում-192 վտանգավոր ճառագայթաակտիվ նյութ:
Նման տիպի ճառագայթաակտիվ նյութերն ավելի վաղ կորել են ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Մեքսիկայում եւ այլ երկրներում: Իրաքցի ուժայինները երկյուղում են, որ ԻՊ-ի զինյալները կարող են նյութն օգտագործել այսպես կոչված «կեղտոտ ռումբի» ստեղծման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



