Հարավային Օսիայում կնոջը գետը տարել է դեպի Վրաստանի կողմ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հարավային Օսիայի Դզաուի շրջանում գտնվող Զգուբիր գյուղում ռուսաստանցի կին է ընկել լեռնային Լիախվա գետը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ուժեղ հոսանքը նրան կարող էր տանել դեպի Վրաստանի տարածք։
Հարավօսական կողմի ներկայացուցիչ Եգոր Կոչիևը հայտնել է, որ դեպքից հետո Վրաստանի հետ կապ են հաստատել «թեժ գծի» միջոցով՝ խնդրելով աջակցել որոնողական աշխատանքներին, եթե կինը հայտնվի վրացական տարածքում։
Baza Telegram-ալիքի տվյալներով՝ անհետացածը 52-ամյա Աննա Տիցն է, որը Հարավային Օսիա էր ժամանել ռազմական ֆիլմի ցուցադրության նպատակով՝ նկարահանող խմբի կազմում։ Ըստ տեղեկությունների՝ զբոսանքի ժամանակ նա գործընկերոջ հետ ընկել է կամրջից գետը։ Տղամարդուն հաջողվել է փրկել, իսկ կնոջը տարել է հոսանքը։ Ներկայում որոնողական աշխատանքներին մասնակցում են շուրջ 100 փրկարարներ, սակայն աշխատանքները բարդանում են ջրի բարձր մակարդակի և հեղեղումների պատճառով։
Հետևեք մեզ՝ այստեղ



