85-ամյա տղամարդը փրկել է աղջկան էլեկտրաշոկերով զինված առևանգողից
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ Օրեգոն նահանգում 85-ամյա տղամարդը կանխել է 25-ամյա աղջկա առևանգումը՝ հարձակվելով կասկածյալի վրա։ People-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը ձերբակալել է Մեթյու Հոքուլի Արանդային, որը կասկածվում է առևանգման փորձի մեջ։
Քննության տվյալներով՝ տղամարդը ներկայացել էր որպես կոմունալ ծառայության աշխատակից և մի քանի ժամ հետևել զոհին թրեյլերային ավանում։ Երբ աղջիկը հայտնվել է նրա մոտ, նա էլեկտրաշոկերով անշարժացրել է նրան։ Սակայն աղջկա օգնության կանչերը լսել է մոտակայքում գտնվող 85-ամյա տղամարդը, որը անմիջապես միջամտել է և հարձակվել առևանգողի վրա՝ հնարավորություն տալով աղջկան փախչել դեպի իր մեքենան։
Դրանից հետո կասկածյալը էլեկտրաշոկեր է կիրառել նաև տարեց տղամարդու նկատմամբ և դանակով հետապնդել աղջկան։ Նա նույնիսկ ցատկել է մեքենայի կապոտի վրա, սակայն ընկել է և ծանր վնասվածքներ ստացել։ Ավելի ուշ ոստիկանները նրան հայտնաբերել են թաքնված վիճակում։ Հաղորդվում է նաև, որ Արանդան նախկինում արդեն դատապարտվել էր անչափահասի նկատմամբ սեռական հանցագործության համար։
Հետևեք մեզ՝ այստեղ



