ԵՄ-ն իրավունք է ստացել թիրախավորելnւ այն անձանց, ովքեր ներգրավված են նավագնացության ազատությունը խոչընդnտող Իրանի գործողություններում
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԵՄ Խորհուրդը հաստատել է պատժամիջոցների կիրառման մեխանիզմն այն անձանց նկատմամբ, ովքեր առնչություն ունեն Իրանի այն գործողություններին, որոնք խոչընդոտում են օրինական տարանցմանը և նավագնացության ազատությանը։ Այս մասին նշված է ԵՄ Խորհրդի որոշման մեջ:
«Պատժամիջոցների փոփոխված համակարգն այժմ ուղղված կլինի նաև այն ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ, ովքեր ներգրավված են Մերձավոր Արևելքում նավագնացության ազատությանը սպառնացող Իրանի գործողություններում և քաղաքականության մեջ»,- ասված է որոշման մեջ։
Այս որոշումը որակվել է որպես 2026 թվականի ապրիլի 21-ին Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում ձեռք բերված քաղաքական համաձայնության կատարում, նշված է հաղորդագրության մեջ։
«Հորմուզի նեղուցով տարանցիկ անցնող նավերի դեմ Իրանի գործողությունները հակասում են միջազգային իրավունքին։ Նման գործողությունները խախտում են միջազգային նեղուցներով ինչպես տարանցման, այնպես էլ խաղաղ անցման սահմանված իրավունքները։ Փոփոխված իրավական հիմքի շնորհիվ ԵՄ-ն այժմ կկարողանա լրացուցիչ սահմանափակող միջոցներ կիրառել՝ ի պատասխան Իրանի այն գործողությունների, որոնք խաթարում են նավագնացության ազատությունը Հորմուզի նեղուցում»,- հայտարարել է ԵՄ Խորհուրդը։
Պատժամիջոցները ներառում են ցուցակում ընդգրկված ֆիզիկական և իրավաբանական անձանց մուտքի կամ տարանցման արգելքը ԵՄ անդամ երկրների տարածքով, ինչպես նաև ակտիվների սառեցում։
Բացի այդ, ԵՄ քաղաքացիներին և ընկերություններին արգելվում է միջոցներ, ֆինանսական ակտիվներ կամ տնտեսական ռեսուրսներ տրամադրել պատժամիջոցների տակ գտնվող անձանց և կազմակերպություններին։
Հետևեք մեզ՝ այստեղ



