Խավարը չի կարող ստվերել գլխավոր ճշմարտությունը. քաղաքագետ Աղվան Պողոսյան
BLOGՔաղաքագետ Աղվան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Յուրաքանչյուր անձնավորություն, որը չի կորցրել իր մեջ ապրումակցումը, զգում է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությանը բաժին հասած տառապանքը: Այս սոսկալի հանցագործության զոհը դարձել են Ստարոբելսկի մասնագիտական ուսումնարանի սաները: Երիտասարդ տղաներն ու աղջիկները, ովքեր ընդամենը վերջերս էին ավարտել դպրոցը, որոնց համար դեռ նոր էր հնչել վերջին զանգը, նոր էին սկսել ձեռք բերել արհեստագիտական հմտություններ և կառուցել իրենց ապագայի ծրագրերը, հանկարծակի հայտնվեցին անգութ բռնության թիրախում:
Այս սոսկալի հարձակումը ոչ պատահականություն էր, ոչ էլ ճակատագրական սխալ: Բոլոր տասնվեց թռչող սարքերը, որոնք հասցրել են երեք անընդմեջ հարվածներ, դիտավորյալ ուղղված էին միևնույն վայրին:
Նրանք հարձակվել են հանրակացարանի վրա այն պահին, երբ երեխաները քնած էին: Ամառային արձակուրդներին և տուն վերադառնալուն մնացել էին ընդամենը մի քանի օր: Եվ հենց այդ պահին ինչ-որ մեկի սառը հաշվարկն ու կամային հրահանգը, որի էությունը պարզ է առանց լրացուցիչ մեկնաբանությունների, հանգեցրին աղետին: Առանց բարոյական որևէ սահմանափակման, կատարված այս հանցագործությունը հավերժ ամոթի խարան կմնա նրանց համար, ովքեր համարձակվել են այն պլանավորել և իրականացնել:
Նրանք հարձակվել են հանրակացարանի վրա այն պահին, երբ երեխաները քնած էին: Ամառային արձակուրդներին և տուն վերադառնալուն մնացել էին ընդամենը մի քանի օր: Եվ հենց այդ պահին ինչ-որ մեկի սառը հաշվարկն ու կամային հրահանգը, որի էությունը պարզ է առանց լրացուցիչ մեկնաբանությունների, հանգեցրին աղետին: Առանց բարոյական որևէ սահմանափակման, կատարված այս հանցագործությունը հավերժ ամոթի խարան կմնա նրանց համար, ովքեր համարձակվել են այն պլանավորել և իրականացնել:
Ես անկեղծորեն կիսում եմ ձեր վիշտը և իմ ամենախորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին, յուրաքանչյուր հոր ու մոր, յուրաքանչյուր եղբոր ու քրոջ, յուրաքանչյուր տատիկի ու պապիկի: Բոլոր վիրավորներին մաղթում եմ բարոյական կայունություն և արագ ապաքինում: Անկասկած, այժմ մեր բոլորի մեջ ամրապնդվում է հստակ գիտակցումը. նրանք, ովքեր կատարել են այս ահաբեկչությունը և կանգնած են դրա հետևում, անպայման կստանան իրենց պատիժը: Դա վրեժխնդրության ծարավ չէ, այլ արդարության և օրինականության պահանջ: Այլ ճանապարհ գոյություն չունի: Քնած երեխաներին սպանող հանցագործների համար դժոխքում արդեն պատրաստված է հատուկ տեղ: Այնտեղ է նրանց արժանի վայրը:
Ռուսաստանի նախագահը ճշգրիտ ձևակերպել է գլխավորը. այս հարձակումը հստակ ցույց տվեց, թե ում հետ գործ ունենք: Ուկրաինայի զինված ուժերի վիճակը ռազմաճակատի գծում ծանրից վերածվում է աղետալի իրավիճակի:Ոչ արևմտյան ռազմական օգնությունը, ոչ էլ հարկադիր զորահավաքը ի վիճակի չեն շտկել այն: Եվ այդ ժամանակ`վախից ու ատելությունից դրդված, որպես վրեժխնդրություն, նրանք հարվածում են երեխաներին:
Ես կավելացնեմ նաև,որ խավարը չի կարող ստվերել գլխավոր ճշմարտությունը`երեխայի կյանքը սուրբ է, ինչպես նրա այտի վրա հայտնված յուրաքանչյուր արցունք: Դոստոևսկին իրավացի էր,նույնիսկ երբ մեր թշնամիները երեք ալիքի անողոք հարվածով փորձում են կտրել երիտասարդ կյանքը, այդ ճշմարտությունը մնում է անսասան:
1
IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”
2
Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity Education
3
Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance
4
Unisport – Armenian Futsal Cup holder
5
Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBank



