Կանադան դադարեցրել Է «Իսլամական պետության» ռմբակոծումները
INTERNATIONAL NEWSԿանադայի զինված ուժերը դադարեցրել են ավիահարվածներն «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության զինյալների դիրքերին: Այս մասին ասված Է երկրի պաշտպանության նախարարության մամուլի տեղեկագրում: Հաղորդագրության մեջ նշվում Է, որ ռազմական գործողությունը դադարեցվել Է փետրվարի 15-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Կանադական ինքնաթիռները կմնան տարածաշրջանում, որոնք կշարունակեն հետախուզական թռիչքներ իրականացնել արեւմտյան կոալիցիայի կազմում:
Կանադայի ռազմաօդային ուժերն «Իսլամական պետության» դիրքերին սկսել են ավիահարվածներ հասցնել 2014 թվականի հոկտեմբերի 30-ին:
Մեկ տարուց փոքր-ինչ ավելի ժամանակահատվածում կանադական CF-18 կործանիչները կատարել են 1378 մարտական թռիչք, հասցվել Է 251 ավիահարված (246-ն Իրաքում եւ հինգը Սիրիայում):
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



