Հայաստանին որևէ մեկը չի օգտագործում Ռուսաստանի դեմ. Միրզոյանը՝ Լավրովին
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանին որևէ մեկը չի օգտագործում Ռուսաստանի դեմ։ Այսօր Երևանում նախընտրական քարոզարշավի ժամանակ News.am-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավովի հայտարարությանը։
«Իհարկե ո՛չ։ Բազմաթիվ անգամ ենք հայտարարել, որ գործընկերային, այդ թվում` ռազմավարական հարաբերություններ ունենք և հաստատում ենք տարբեր երկրների հետ, և մեր` տեսականորեն ցանկացած որևէ երկու հարաբերություն 3–րդ գործընկերոջ դեմ ուղղված չէ։
Նույն կերպ մեր և ԱՄՆ-ի, մեր և ԵՄ-ի հետ ռազմավարական գործընկերությունը որևէ կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ»,- նշել է Միրզոյանը։
Նրա խոսքով` Հայաստանը մշտապես շահագրգռված է Ռուսաստանի հետ նորմալ գործընկերության պահպանմամբ և զարգացմամբ։
Ինչ վերաբերում է հայկական մի շարք ապրանքների արտահանման արգելքի պատճառներին` նա նշեց` պետք է խոսել, հասկանալ և լուծումներ գտնել։
«Խնդիրներ կարող են առաջանալ ցանկացած երկրի հետ հարաբերություններում։ Մենք տրամադրված չենք մթնոլորտը է՛լ ավելի լարելու, սրելու։ Ծիրանի, գինու կամ օղու արտահանման խնդիրներ եղել են նաև 10 և 15 տարի առաջ։ Մենք գործընկերների հետ հարցերը կքննարկենք կառուցողական, առողջ մթնոլորտում, և հուսով եմ՝ կգտնենք լավ լուծումներ»,– ասել է Միրզոյանը:
Հետևեք մեզ՝ այստեղ



