Նախընտրական հանդիպում և քայլերթ Արաբկիր վարչական շրջանում․ ԲՀԿ
POLITICSԱյս օրերին հատկապես կարևոր եմ համարում ուժ ու քաջալերանք փոխանցել անազատության մեջ գտնվող իմ թիմակցի՝ Անդրանիկ Թևանյանի ընտանիքին՝ կնոջն ու որդուն։ Համոզված եմ՝ արդարությունը չի կարող երկար լռեցնել արժանապատիվ մարդկանց ձայնը։ Այս օրերին առավել քան երբևէ կարևոր է շարունակել պայքարը հանուն արժանապատիվ, ազգային արժեքներին հավատարիմ և բարգավաճ Հայաստանի։
Տարիների ընթացքում տարբեր ոլորտներում ձևավորված կապերը, փորձս ու հնարավորություններս մշտապես ուղղել եմ մեկ նպատակի՝ ծառայել իմ երկրին, իմ ժողովրդին և պաշտպանել ազգային արժեքները։ Հենց այդ արժեքների շուրջ միավորված մարդիկ են այսօր շարունակում պայքարը՝ հավատալով արդարության հաղթանակին։
Ուրախալի է նաև, որ այս օրերին միջազգային հարթակներում ևս հնչում է Հայաստանի անունը։ Կաննի կինոփառատոնում ներկայացված Հիսուս Քրիստոսի արձանը մեծ արձագանք է ստացել, իսկ ամսագրի շապիկին ընդգծված միտքը՝ «Փոքր ազգ, մեծ ամբիցիաներ», ամբողջությամբ արտահայտում է նաև մեր ժողովրդի տեսակը։
Վստահ եմ՝ հենց այս հավատով, միասնականությամբ ու ազգային արժանապատվությամբ ենք հաղթահարելու բոլոր փորձությունները։
1
Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunity
2
Customer Appreciation Day in Vanadzor: IDBank
3
Unibank to Raffle a Trip to Italy
4
My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July
5
Haik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classi...



