Վրաստանում կարող են կրճատել նախարարներին
INTERNATIONAL NEWSՎրաստանի փոխվարչապետ, Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն ապագայում չի բացառում կառավարության կազմի կրճատումը:
Կառավարության օպտիմալացման մասին առաջինը խոսել Է Վրաստանի ազգային բանկի նախագահ Գեորգի Կադագիձեն: Նա առաջարկել Է կիսով չափ կրճատել նախարարների կաբինետը՝ վերացնելով մի շարք նախարարություններ եւ պետնախարարների պաշտոններ, որպեսզի կրճատվեն պետական ծախսերը:
«Ապագայում հնարավոր Է կառավարության որոշակի օպտիմալացում: Սակայն դրա համար հարկավոր Է կատարել վերլուծություն եւ ռեալ գնահատական տալ այն իրադրությանը, որում մենք այժմ գտնվում ենք»,-հայտարարել Է Էներգետիկայի նախարարը «Իմեդի» հեռուստաալիքի եթերում:
Ներկայում Վրաստանի կառավարության կազմում կա 16 նախարարություն եւ երեք պետնախարար:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



