Երբ ես ասում եմ, որ Ռուսաստանի քաղաքական ուժերի և բոլոր ազդեցիկ շրջանակների հետ պետք է ունենալ հարգալից աշխատանքային հարաբերություններ ինձ պիտակավորում են որպես ռուսամետի. Գագիկ Ծառուկյան
BLOGՊակիստանի ակտիվ միջնորդությամբ մեր բարեկամ, հարևան Իրանի և մեր լավ գործընկեր ԱՄՆ միջև կարծես թե հնարավոր է դառնում խաղաղության հաստատումը։ Սա չափազանց կարևոր է Հայաստանի համար։
Երբ ես երաշխավորված խաղաղության համատեքստում, ի թիվս այլ երկրների, նշում եմ Պակիստանի անունը, ինձ իշխանությունները սկսում են վիրավորել։
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, երկար դադարից հետո, երեկ զանգահարում է Լուկաշենկոյին` քննարկելու հարաբերությունների լավացման և այլ կարևոր հարցեր։ Երբ ես ասում եմ, որ կարելի է և պետք է աշխատել Բելառուսի հետ, և Հայաստանը բազմաթիվ հարցերում լուրջ օգուտներ կարող է ստանալ, ինձ իշխանությունները կոչում են «օլիգարխ, բելառուսական շպիոն»։
Երբ ես ասում եմ, որ Ռուսաստանի քաղաքական ուժերի և բոլոր ազդեցիկ շրջանակների հետ պետք է ունենալ նորմալ, հարգալից աշխատանքային հարաբերություններ, որ լուծենք մեր երկրի հարցերն ու խուսափենք անիմաստ, վնասակար թշնամանքից, ինձ պիտակավորում են որպես ռուսամետի։
Այսօր ամբողջ աշխարհը` սկսած ԱՄՆ-ից, ուզում է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ` իրենց անվտանգության և սեփական ժողովուրդների բարեկեցության ապահովման նպատակով։ Մենք աչքներիս առաջ հայտնվում ենք Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմի մեջ, որի հետևանքները մեզ համար աննկարագրելի ծանր են լինելու։ Եվ ամենամեծ վնասները կրելու է մեր ժողովուրդը` հասարակ, ապրող, արդար քրտինքով ստեղծող մարդիկ։
Վերջը, ի՞նչ եք ուզում էս երկրից, էս ժողովրդից։ Էսքան պատերազմ ու կորուստ բերելուց հետո էլ ի՞նչ վնաս եք ուզում տալ։ Աշխարհի մասին ձեր պատկերացումներով ինչի՞ եք ուզում հասցնել մեր երկիրը։ Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին։
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



