Հայտնի են Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 29 մասնակիցները
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի ընդհանուր փուլի 29 մասնակիցները։ Լիգայի փուլում ամենաշատ ներկայացուցիչներ կունենան Անգլիան և Իսպանիան՝ 5-ական ակումբով։
- Անգլիա. «Արսենալ», «Մանչեսթեր Սիթի», «Մանչեսթեր Յունայթեդ», «Ասթոն Վիլա», «Լիվերպուլ»։
- Իսպանիա. «Բարսելոնա», «Ռեալ», «Վիլյառեալ», «Ատլետիկո», «Բետիս»։
- Իտալիա. «Ինտեր», «Նապոլի», «Ռոմա», «Կոմո»։
- Գերմանիա. «Բավարիա», Դորտմունդի «Բորուսիա», «Լայպցիգ», «Շտուտգարտ»։
- Ֆրանսիա. ՊՍԺ, «Լանս», «Լիլ»։
- Նիդերլանդներ. ՊՍՎ, «Ֆեյենորդ»։
- Պորտուգալիա. «Պորտու», «Սպորտինգ»։
- Բելգիա. «Բրյուգե»։
- Չեխիա. «Սլավիա»։
- Թուրքիա. «Գալաթասարայ»։
- Ուկրաինա. «Շախտյոր»։
Ընդհանուր առմամբ՝ Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլում հանդես կգա 36 թիմ։ ՉԼ-ի մնացած 7 ուղեգրերը կխաղարկվեն որակավորման փուլերում, որոնք կանցկացվեն ամռանը։ Մրցաշարի հիմնական փուլը կմեկնարկի 2026 թվականի սեպտեմբերի 8-ին և կեզրափակվի 2027-ի հունվարի 27-ին։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի հաղթողը հայտնի կդառնա մայիսի 30-ին՝ ՊՍԺ - «Արսենալ» եզրափակիչ դիմակայությունում։ Հանդիպումը կկայանա Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



