Yerevan, 08.November.2026,
00
:
00
BREAKING

«Ընթրիք հիմարի հետ» կատակերգության առաջնախաղն ու Հովակ Գալոյանի վերադարձը՝ Պարոնյան թատրոն

CULTURE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մայիսի 23-ին և 24-ին կայացավ ֆրանսիացի դրամատուրգ Ֆրանսիս Վեբերի «Ընթրիք հիմարի հետ» կատակերգության առաջնախաղը՝ Ռուզան Խաչատրյանի ռեժիսուրայով։ Ներկայացման նկարիչն է Մարիամ Մուրադյանը։ Բեմում հանդես են գալիս Հովակ Գալոյանը, Արթուր Պետրոսյանը, Վարդան Կուղյանոսյանը, Սիփան Զադոյանը, Կարապետ Քարաջյանը, Հասմիկ Մխիթարյանը, Արև Հակոբյանը և Հարություն Մելիք-Բեկյանը։

Ներկայացման սյուժեի հիմքում ընթրիքն է, որի ընթացքում հարուստ ընկերների խումբը որպես զվարճանքի առարկա հրավիրում է մի մարդու։ Սակայն հրավիրվածը՝ Ֆրանսուա Պինյոնը, իր անկեղծությամբ և անկանխատեսելի վարքով փոխում է ընթրիքի ընթացքը՝ խաթարելով տանտերերի ծրագրերը։

Tert.am Life-ը ներկա է եղել ներկայացման առաջնախաղին, զրուցել ռեժիսորի և դերասանների հետ: Ներկայացնում ենք առաջին ֆոտոշարքն ու հետաքրքիր դրվագները:

img-3206-1.jpg

Բեմադրիչ Ռուզան Խաչատրյանի խոսքով՝ Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնի խաղացանկում կատակերգությունը կարևոր տեղ ունի, սակայն իր համար սկզբունքային է եղել ընտրել այնպիսի ստեղծագործություն, որը միայն ծիծաղ առաջացնելու նպատակ չի հետապնդում։

«Մտածել եմ՝ ինչ կարելի է անել, որ և՛ թատրոնի ժանրին համապատասխանի, և՛ հետաքրքիր կոմեդիա լինի, դերասանների հետ աշխատանքի հնարավորություն տա։ Ես սովորաբար խուսափում եմ շատ մակերեսային կոմեդիաներից, որովհետև ինձ համար դա հետաքրքիր չէ։ Չեմ սիրում գործեր, որոնք միայն ծիծաղեցնելու համար են։ Սիրում եմ նյութեր, որտեղ ասելիք կա, բայց միաժամանակ հետաքրքիր իրավիճակներ ու նուրբ հումոր կան։ Քանի որ ծանոթ էի Վեբերի այս գործին, մտածեցի՝ ինչու ոչ, կարելի է փորձել: Առաջարկեցի, թատրոնի ղեկավարությունը սիրով ընդառաջեց եւ համաձայնեց: Ինչպես տեսաք, ոչինչ չխնայեց լավ ներկայացում ստանալու համար, եւ մենք թիմային աշխատանքով կարողացանք հասնել հուսով եմ` լավ ներկայացման»,- նշեց բեմադրիչը։

b6dc4281-ed11-4489-b91e-850cc6be7471.jpg

Նրա խոսքով՝ կատակերգություն բեմադրելն առավել բարդ է, քանի որ հումորի ընկալումը յուրաքանչյուր մարդու մոտ տարբեր է։

«Դրամայի դեպքում գուցե ավելի հեշտ է ազդել հանդիսատեսի վրա, քան կատակերգությամբ վարակել նրան։ Այն, ինչ քեզ համար հումոր է, միշտ չէ, որ նույն կերպ կընդունվի դահլիճում»,- ասաց նա։

Խաչատրյանի դիտարկմամբ՝ ներկայացման հիմնական ուղերձը բարության և մարդկայնության կարևորության մասին է։

«Այսօր մեր իրականությունն այնպիսին է դարձել, որ բարին հաճախ ծիծաղելի է ընկալվում։ Բարության վրա ծիծաղելն ու մեծամտությունը որպես առավելություն ներկայացնելը սովորական երևույթ են դարձել։ Ես փորձել եմ ցույց տալ, որ բարի մարդուն հիմար համարելը շատ հարաբերական է։ Ներկայացման միջոցով ցանկացել ենք հանդիսատեսին հասցնել այն մտքին, որ բարությունը մարդու և մարդկության համար ամենակարևոր արժեքներից է, և, անկախ ամեն ինչից, վերջում հենց բարությունն է հաղթում»,- ընդգծեց բեմադրիչը։

087cb426-4ee2-41cc-afba-8e30721c5537.jpg

Դերասանուհի Արև Հակոբյանի խոսքով՝ կատակերգական ժանրում աշխատելը դերասանից մեծ ճշգրտություն և ներքին ազատություն է պահանջում։

«Կարծում եմ՝ կատակերգությունն ավելի բարդ է, որովհետև մարդկանց ծիծաղեցնելը շատ դժվար է։ Լացեցնելը երբեմն ավելի հեշտ է, որովհետև կարող ես դիպչել մարդու ներքին զգացմունքներին, իսկ հումորի ընկալումը բոլորի մոտ տարբեր է: Ինձ համար մեծ պատիվ եւ նաեւ համարձակություն գտնվել բեմում վաստակ ունեցող դերասանների հետ, ինչը կարծում եմ՝ հաղթահարեցի »,- նշեց դերասանուհին։

img-3206-2.jpg

Նա պատմեց նաև իր մարմնավորած կերպարի մասին։

«Մարլենը շատ հետաքրքիր կերպար է։ Առաջին հայացքից թվում է՝ պարզապես կրակոտ ու կատակերգական կին է, բայց իրականում ունի խորքային ենթատեքստ։ Նա հավատում է հոգու գոյությանը, վերամարմնավորմանը։ Այդ կերպարի մեջ նաև ինձնից կա, որովհետև ես նույնպես հավատում եմ այդ երևույթներին»,- ասաց Հակոբյանը։

Ֆրանսուա Պինյոնի դերակատար Հովակ Գալոյանի խոսքով՝ կատակերգական դեր խաղալը դերասանի համար ամենաբարդ փորձություններից մեկն է։

«Իհարկե, կատակերգություն խաղալն ավելի դժվար է։ Դա հանդիսատեսի համար միայն թեթև, ուրախ ու ծիծաղելի է թվում, բայց դերասանի համար շատ բարդ աշխատանք է։ Պետք է կարողանաս համոզել, օրգանական լինել բեմում։ Իհարկե, դրամատիկական կերպարներն էլ ունեն իրենց դժվարությունները, բայց, կարծում եմ, կատակերգություն խաղալն ավելի բարդ է»,- նշեց դերասանը։

0a2ad005-84b2-45e4-bc56-0b0d41e2a0b2.jpg

Խոսելով իր մարմնավորած կերպարի՝ Ֆրանսուա Պինյոնի մասին, Գալոյանն ընդգծեց, որ նա ազնիվ և մաքուր մարդ է, ում հաճախ սխալ են ընկալում։

«Ֆրանսուա Պինյոնը մարդ է, որը ազնիվ է իր էությամբ, իր բնույթով։ Կյանքում հաճախ լինում են իրավիճակներ, երբ ազնիվ մարդկանց խաբում են, ծաղրում են, բայց, վերջիվերջո, ծաղրվում են հենց ծաղրողները։ Որովհետև ազնիվ մարդուն ծաղրելը մեղք է»,- ասաց նա։

c19ceffd-f94e-4efb-a2ed-f1e87cf4ff2f.jpg

Դերասանը նաև խոստովանեց, որ երկար դադարից հետո կրկին հարազատ թատրոնի բեմ վերադառնալն իր համար առանձնահատուկ նշանակություն ունի։

«Այո, կարող եմ ասել՝ վաղուց կատակերգական դեր չէի խաղացել և շատ էի կարոտել։ Կարոտել էի նաև թատրոնս, որովհետև երեք տարի թատրոնում չէի եղել։ Ինձ համար շատ կարևոր էր այս դերը մարմնավորելը»,- նշեց Հովակ Գալոյանը։

Նրա խոսքով՝ ներկայացման գլխավոր ուղերձը բարությունն ու մարդկայնությունն են։

«Կուզեմ, որ հանդիսատեսն իր հետ տանի բարություն, ազնվություն և մարդկայնություն»,- եզրափակեց դերասանը։

eeaef6b8-88e1-4156-991f-afac6ba2d202.jpg

1d18e419-8edb-4bb3-848c-723e8976e143.jpg

cbc40b0a-c4f9-4017-b2cd-2afb8791d584.jpg

04a68b37-c12b-4b14-a854-f16694024436.jpg

9ba1ff0d-b122-4123-a63f-a16d8b721ef7.jpg

897c0da1-dfa7-459c-a071-8c368dc123b8.jpg

60e82025-50c3-4e6d-b143-2c923f4fc2e6.jpg

22d6f421-d815-4953-8725-80325d9b6d26.jpg

5dcaccc9-a185-416e-b5ee-b3a238e41a67.jpg

2216580b-35f6-4b75-abbd-daa8e91af9bb.jpg

fcdb4207-eff8-4eb0-89c5-76d6e2e999b4.jpg

screenshot-2026-05-25-104845.jpg

7252684f-343c-4638-aa81-c71ac9227a8e.jpg

70990d00-8f91-4539-872f-3d89344a2444.jpg

dbe63f38-69eb-44ae-b08b-b11baa0e8b1b.jpg

img-3225.jpg

df15d1d9-1725-42d3-ba99-7ea1bc485b02.jpg

Լուսանկարները՝ Աքսաննա Ոսկանյանի

Հետևեք մեզ՝ այստեղ

Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a Reality