ՌԴ-ում շենքի փլուզման հետեւանքով զոհերի ինքնությունը հայտնի է․ նրանցից մեկը հայ կին է
SOCIETYԻնչպես արդեն տեղեկացրել ենք, օրերս ՌԴ Յարոսլավլ քաղաքի բնակելի շենքերից մեկում պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետեւանքով շենքը փլուզվել էր։ Պայթյունի հետեւանքով 7 հոգի զոհվեցին, 10 հոգի այժմ հիվանդանոցում է՝ ծանր վիճակում։ Ռուսական լրատվամիջոցներում հայտնվել է զոհվածների ցանկը, նրանց մեջ նաեւ հայ կնոջ անուն-ազգանուն կա՝ Ղեվոնդյան Անուշ Իգորի, ծննդյան թիվն առայժմ հայտնի չէ։
Վիրավորների թվում եւս հայեր կան, նրանց վիճակի մասին տվյալներն անհայտ են։
Հիշեցնենք, որ պայթյունը տեղի էր ունեցել բնակարաններից մեկում գազի արտահոսքի հետեւանքով։
Պատրաստեց Past.am-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



