Yerevan, 10.July.2026,
00
:
00
BREAKING


«Քաղաքական ավանտյուրան երկրի համար կարող է հանգեցնել ծանր հետևանքների». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի խոսույթում պարբերաբար կարելի է հանդիպել «Ղարաբաղյան շարժումը, հարցը փակված է» ձևակերպմանը։ Սա արտաքին դերակատարներին, մասնավորապես՝ հարևանների՞ն, թե՞ հանրությանն ուղղված հավաստիացում է։ Քաղաքագետ Արա Պողոսյանն ասում է՝ երբ որևէ խնդիր լուծված է, տվյալ խնդրի մասին այլևս չեն խոսում ու անընդհատ չեն հիշեցնում, որ այն լուծված է։ «Սրա անալոգը նաև Միացյալ Նահանգների նախագահի իրանական կոմպանիայի համատեքստում կարող եք տեսնել, երբ պարբերաբար շեշտում էր՝ Իրանը ոչնչացված է, Իրանի ներուժը ոչնչացված է, սա պարբերաբար կրկնվում էր ամենատարբեր լրատվամիջոցների հետ զրույցներում։ Այս անալոգը ցույց է տալիս, որ այն, ինչը լուծված չէ, պարբերաբար վերադառնում է դեպի խոսույթ։ Տարբեր քաղաքական իրավիճակներում այն՝ որպես քաղաքական հռետորաբանություն, սկսվում է շրջանառվել։ Նույնը նաև Ադրբեջանի նախագահի դեպքում է։ Նա ևս պարբերաբար խոսում է, որ Արցախի հարցը փակել է, որ ուժով է փակել, որ այդպիսի հարց գոյություն չունի և այլն։ Իսկ միջազգային գործընկերները պարբերաբար հիշեցնում են, որ այդ հարցը փակված չէ։ Վերջին այդպիսի դեպքն էր Նիդերլանդների խորհրդարանի՝ արցախցիների վերաբերյալ բանաձևի ընդունումը, Եվրախորհրդարանի կողմից բանաձևի ընդունումը։ Սրանք գալիս են վկայելու, որ խնդիրը կարգավորված չէ այնպես, ինչպես ներկայացվում է, և խնդիրը ընդամենը ժամանակավորապես սառեցված է։ Մյուս մակարդակը, որը պետք է դիտարկել, դա տվյալ անձնավորության ներքին և ենթագիտակցական վախերն են։ Երբ հասկանում ես՝ որևէ բան վատ ես արել, վնաս ես հասցրել, սկսում ես անընդհատ արդարանալ։ Որքան արդարանում ես, այնքան մեղադրանքները շատանում են, որքան մեղադրանքները շատանում են, այնքան փորձում ես ավելի համոզիչ երևալ, փորձում ես հակագրոհի միջոցով թույլ չտալ, որպեսզի քեզ մեղադրեն։ Ցավոք, հենց սրան ենք ականատես, և այդ պոռթկումները, հուզախառն ելույթները, մեղադրանքները, որոնք լսում ենք, հենց սրա հետևանքն են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։

Քարոզարշավի առաջին փուլը բավականին հանգիստ մթնոլորտում էր ընթանում։ Քաղաքական բոլոր ուժերը ներկայացնում էին իրենց ծրագրերը, հանդիպում քաղաքացիների հետ։ Իսկ ահա առաջին տասնօրյակից հետո Նիկոլ Փաշինյանն աչքի ընկավ զազրելի բառապաշարով՝ ուղղված ընդդիմադիր գործիչներին, նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հանդեպ ատելության հերթական բաժինը ներարկեց հանրության մեջ։ «Ե՞րբ ագրեսիվ հռետորաբանությունն առաջին պլան եկավ. այն պահին, երբ իշխանությունը հասկացավ, որ ստվերում է հայտնվում, և որոշ ուժեր հնարավորություն ունեն ավելի հնչեղ ակցիաներ իրականացնել։ Բացի այդ, տեսանք, որ հասարակ քաղաքացիներ կարող են մոտենալ, մեղադրել իրենց, դատապարտման խոսքեր հնչեցնել, ինչը, բնականաբար, իշխանության այլ վարքագծի պարագայում մյուս քաղաքացիների մոտ առաջացնելու էր տպավորություն, որ սա արդեն վերջացած իշխանություն է։ Հետևաբար, քիչ թե շատ կոնստրուկտիվ հռետորաբանությանը փոխարինելու եկավ ագրեսիվ, նախահարձակ հռետորաբանությունը, ինչը նպատակ ունի վախի մթնոլորտ ստեղծել և մարդկանց ներշնչել, որ սա հեռացող իշխանություն չէ։ Հաշվի առնելով նաև մեր հասարակության որոշակի հատվածի առանձնահատկությունը, որը հակված է մշտապես պաշտպանելու իշխանությանը կամ այն ուժին, որն ամենաշատ հնարավորությունն ունի դառնալ իշխանություն, փորձ է արվում ստեղծել երկարատև իշխանության մնալու էֆեկտ, ինչը պետք է, ըստ իրենց, ազդեցություն թողնի էլեկտորալ հիշողության վրա»,-նկատում է մեր զրուցակիցը։ Բայց մյուս կողմից՝ այս խոսույթը արդյո՞ք չի արժեզրկում ընտրական գործընթացը, մարդիկ հոգնում են և ձանձրանում։ «Ցավոք, հասարակությունը միշտ ընդունել է այն սնունդը, որը մատուցվել է։ Սա էլ բացառություն չէ։ Հիմա ագրեսիվ հռետորաբանություն կներկայացվի, մարդիկ էլ, ցավոք, դա կընդունեն։ Մի քանի օրից պարզ կլինի՝ այդ բողոքը կարտահայտվի՞ քվեախցիկների մոտ, թե՞ այն հատվածը, որը հակված է մշտապես լինել օրվա իշխանության կողքին, կքվեարկի նրա օգտին և այսպես շարունակ։ Կա՛մ կունենանք նույն պատկերը, կա՛մ կտեսնենք որոշակի բողոքի գործողություններ ընտրական կամքը արտահայտելու միջոցով»։

Իսկ քաղաքացին կարո՞ղ է ունենալ արդարության զգացում, երբ նախընտրական շրջանում իշխանության ներկայացուցիչները սպառնալիքներ են հնչեցնում իրենց ընդդիմադիրների հասցեին, երբ ականատես ենք լինում նրանց բնակարանների կամ նախընտրական շտաբների խուզարկություններին կամ էլ անձանց ձերբակալություններին և կալանավորումներին։ «Ցավոք, ունենք մի իրավիճակ, դա գալիս է թե՛ մեր Ընտրական օրենսգրքից, թե՛ այլ վիճակներից, երբ տվյալ պահին վարչապետի կարգավիճակ ունեցող անձը հավասար չէ մյուս թեկնածուների նկատմամբ. թեպետ կա սահմանադրական իմպերատիվ, որ նրանք ունեն նույն կարգավիճակը, բայց տեսնում ենք, որ այդպես չէ։ Օրինակ՝ իքս թեկնածուին կարող են մոտենալ, վիրավորել, վարկաբեկել, նա որևէ իրավական գործիք չունի, որպեսզի հրահանգ հնչեցնի, իսկ մյուս թեկնածուն, որն ունի իշխանություն, կարող է միանգամից ձերբակալելու, «հավաքել-տանելու» հրահանգ տալ, սպառնալ և այլն։ Մի դեպքում՝ ունենք վարչական ռեսուրսի ուղիղ կիրառում հենց նախընտրական քարոզչության համատեքստում, մյուս դեպքում՝ ունենք թեկնածուներ, ովքեր կարող են նույնիսկ մեքենաների խնդիր ունենալ և այլն։ Այս առումով արդեն ունենք արդարության մթնոլորտի որոշակի խախտում։ Մնացյալ առումներով այս նախընտրական քարոզարշավը աննախադեպ էր այնքանով, որ հենց ընտրության մասնակիցներից մեկին կարող են ուղղակի մեղադրել ամենածանր հանցագործության մեջ՝ անկախ նրանից՝ կան այդ հիմքերը, թե ոչ, ու, ընտրական պրոցեսով պայմանավորված, կալանավորեն։ Վաղը, երբ այդ մարդն, օրինակ՝ արդարացվի, ինչպե՞ս կարող է վերականգնել իր քաղաքական ուժին, քաղաքական կարիերային հասցված այս հսկայական վնասը։ Մյուս կողմից՝ եթե համապատասխան մարմիններն ունեին այդպիսի տվյալ, պետք է այս գործողությունները շատ ավելի վաղ իրականացնեին։ Ունենք խնդիրներ, որոնք համակցված են, և երբ իշխանության գործողությունների նկատմամբ վստահությունը վերանում է, կարող ես ցանկացած, նույնիսկ իրական հանցագործությանը մոտենալ կասկածանքով»,-հավելում է քաղաքագետը։

Մեր երկիրը նաև տնտեսական խառնաշփոթի մեջ է հայտնվել, այդ թվում՝ առկա են տնտեսական ճնշումներ Ռուսաստանից։ Այս առումով ևս ընտրության առջև է հայտնվել Հայաստանը։ «Մեր տնտեսությունն ամբողջությամբ ներծծված է ԵԱՏՄ տարածքի մեջ։ ԵԱՏՄ-ից դուրս գալը բավականին տևական պրոցես է՝ թե՛ իրավահարաբերությունների կարգավորման մասով, թե՛ նոր շուկաների փնտրտուքով, թե՛ պրոցեսուալ և թե՛ մնացած առումներով։ Քիչ հավանական եմ համարում, որ մեր ունեցած ապրանքներով հնարավորություն կունենանք մուտք գործել որևէ եվրոպական շուկա, վաճառել ապրանքներ, ստանալ շահույթ։ Ինչքանո՞վ է ռուսական շուկան մեզ համար հարմար։ Այնքանով, որ թե՛ հայկական համայնքն էր նպաստում, որպեսզի հայկական ապրանքները, արտադրանքն այնտեղ իրացվեր, թե՛ ներքին մաքսային ընթացակարգերն են նպաստում, որպեսզի հայկական ապրանքները բավականին հեշտությամբ Ռուսաստանում վաճառվեն, ինչը չես կարող ասել Եվրոպայի պարագայում։ Եվրոպայում ո՛չ այդ կապերը, ո՛չ հնարավորությունները, ո՛չ առավելությունները կարող ենք ունենալ։ Որպեսզի մեր ապրանքները համապատասխանեն եվրոպական ստանդարտներին, պետք են տարիներ և բավականին լուրջ ներդրումներ։ Ժամանակին ևս ունեցել ենք որոշակի ապրանքների գծով արտոնություններ եվրոպական շուկայում, բայց մեր արտահանումները, որքանով հիշում եմ, մոտ 70 միլիոնի միջակայքում են եղել։ Սա նշանակում է, որ նույնիսկ արտոնությունների պարագայում չունեինք այդ առաջարկը, որպեսզի եվրոպական շուկա մուտք գործեին մեր տնտեսվարողները։ Ասելիքն այն է, որ եթե մեր նպատակների մեջ կար դիվերսիֆիկացիան, որը կարող էր ինչ-որ տեղ հակադրվել Եվրասիական տնտեսական միությանը, վաղուց պետք է այդ դիվերսիֆիկացման ուղղությամբ կատարեինք այնպիսի ողջամիտ, գետնի վրա իրական աշխատանքներ, որպեսզի այսօր չունենայինք, օրինակ՝ էներգետիկ ճգնաժամի նախանշանները։ Ասում են՝ հնարավոր է՝ գազը թանկանա և այլն։ Այն վիճակում, որում գտնվում է Հայաստանը, անկեղծորեն չեմ պատկերացնում՝ ինչպես կարող է հաղթահարել։ Իշխանականները նախկինում ասում էին՝ պետք է դուրս գանք ռուսական գոտուց, ինքնիշխանություն ստանանք։ Հիմա էլ, կարծեք թե, դժգոհ են, որ հենց ռուսական կողմն է փորձում նախաձեռնել Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից։ Սա կոգնիտիվ դիսոնանս է առաջացնում։ Մի դեպքում, կարծեք թե, Հայաստանն էր ուզում դուրս գալ, հիմա հակառակ պրոցեսն է՝ նեղվում են, թե ինչո՞ւ են մեզ դուրս հրավիրում։ Սա ևս ցուցիչ է, թե ինչպես քաղաքական ավանտյուրան կարող է երկրի համար հանգեցնել բացասական հետևանքների, որը նույնիսկ իշխանության համար կարող է իր իշխանությունն արժենալ»,-եզրափակում է Արա Պողոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan