Թուրքական ինքնաթիռները ռմբակոծել են PKK-ի դիրքերն Իրաքում
INTERNATIONAL NEWSԹուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որում իշխանությունները մեղադրում են Քրդական բանվորական կուսակցությանը (PKK), թուրքական զինուժը հրթիռակոծել է հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների դիրքերը: Այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը:
Թուրքական ռազմական ինքնաթիռների կողմից հյուսիսային Իրաքում ռմբակոծվել են PKK-ի այն ճամբարները, որտեղ, ըստ թուրքական կողմի, եղել են կուսակցության բարձրաստիճան ղեկավարները:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում փետրվարի 17-ի տեղի ունեցած ահաբեկչության համար երկրի իշխանությունները մեղադրել են Քրդական բանվորական կուսակցությանը: Բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ համապատասխան կերպով արձագանքելու են կատարվածին:
Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, վիրավորների թիվը 61-ն է:Պայթյունը տեղի է ունեցել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբից, ցամաքային,ծովային և օդային ուժերի հրամանատարության նստավայրերից, մեջլիսից,կառավարության կենտրոնական շենքից և ներքին գործերի նախարարությունից մոտավորապես 200 մետր հեռավորությամբ: Զինվորական անձնակազմինտեղափոխող ավտոբուսը կարմիր լույսի տակ կանգնած է եղել, երբ մեկ այլ ականապատված մեքենա պայթել է այդ վայրում:



