Ուկրաինայում զինվորական կոմիսարիատի աշխատակիցները ձերբակալել են մի տղամարդու և նրա դստերը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի Կիրովոգրադ քաղաքի զինվորական կոմիսարիատի աշխատակիցները ձերբակալել են մի տղամարդու և նրա ութամյա դստերը՝ նրա ինքնությունը ստուգելու համար։ Երեխան ավելի քան 10 ժամ անցկացրել է կոմիսարիատում, հաղորդում է ուկրաինական «Օբշչեստվեննոյե» հեռուստաալիքը։
«Տղամարդը մեքենա էր վարում իր դստեր հետ։ Նրան կանգնեցրել են տարածքային զորակոչային կենտրոնի (ՏԶԿ) (ինչպես Ուկրաինայում անվանում են զինվորական կոմիսարիատները) ոստիկաններն ու զինվորները, և փաստաթղթերը ստուգելիս նրան ասել են, որ կտեղափոխեն ՏԶԿ՝ ինքնությունը ստուգելու համար։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ութամյա երեխան ավելի քան 10 ժամ պահվել է կոմիսարիատում։ Այնուհետև երեխային տարել և հանձնել են մորը։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



