Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը Պետական սահմանապահ ծառայության հետ համատեղ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ լայնամասշտաբ գործողություն է իրականացրել Իրանին սահմանակից Յարդըմլիի և Լերիքի լեռնային շրջաններում։ Հաղորդվում է, որ թմրավաճառների հետ բախման ընթացքում մեկ ոստիկան է զոհվել, ևս մեկը վիրավորվել է, հաղորդում է OC Media-ն, փոխանցում է news.am-ը։
Միջադեպի մասին պաշտոնական տեղեկությունը հայտնվել է միայն մայիսի 22-ի ուշ երեկոյան՝ այն բանից հետո, երբ TikTok սոցիալական ցանցում տեսանյութ էր հրապարակվել, որը հետագայում հեռացվել է։ Կադրերում երևում էր, թե ինչպես են Մասալլիի շրջանի դպրոցական մարզադաշտի մոտ շուրջ 10 հոգի հետևում ուղղաթիռի վայրէջք կատարելու փորձին։ Մեկնաբանություններում օգտատերերը նշում էին, որ տեսանյութը նկարահանվել է Յարդըմլիի շրջանում, իսկ բուն գործողությունը հանգեցրել է մարդկային զոհերի։
Gazetji անկախ պարբերականը, որը հասցրել էր իր սոցցանցերում հրապարակել հեռացված տեսանյութը, հայտնել է, որ համատեղ միջոցառումների ընթացքում ոստիկաններն ու սահմանապահները զինված դիմադրության են հանդիպել։
«Փոխհրաձգության արդյունքում մի քանի ոստիկան վիրավորվել է, մեկը՝ զոհվել»,- մեջբերում է պարբերականը տեղական աղբյուրի խոսքերը։
ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլշադ Հաջիևը Gazetji-ի համար մեկնաբանությունում հաստատել է միջադեպի փաստը, սակայն հերքել է ուժայինների զոհվելու մասին լուրերը՝ հայտարարելով, որ միայն մեկ ոստիկան է վիրավորվել։ Երկուշաբթի Հաջիևը OC Media պարբերականին հայտնել է, որ տուժած աշխատակիցը դեռ բուժում է ստանում, սակայն իշխանությունները նրա ինքնության կամ վիճակի մասին տեղեկությունը մինչ օրս չեն հրապարակել։
Ադրբեջանի խոշորագույն իշխանամետ լրատվամիջոցները լռության են մատնել միջադեպը, իսկ Պետական սահմանապահ ծառայությունը որևէ կերպ չի մեկնաբանել այն։
Երկուշաբթի Պետական սահմանապահ ծառայությունը հայտնել է ևս մեկ ռեյդի մասին, որն անցկացվել է մայիսի 23-ին Լենքորանի շրջանում՝ Իրանից ժամանած մաքսանենգների դեմ։ Այդ գործողության ընթացքում գերատեսչությունը զեկուցել է 38 կիլոգրամ թմրանյութի և 2890 մեթադոնի հաբի առգրավման մասին։
Հետևեք մեզ՝ այստեղ



