ՔՊ-ում հասկանու՞մ են արդյոք, որ իրենց այսօրվա քաղաքականության արդյունքում, Հայաստանն ուղղակի կարող է «սեղմվել» Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արանքում. Արտակ Զաքարյան
BLOGԵրբ ժողովրդին ասում եք՝ «տե՛ր կանգնեք խաղաղությանը», գոնե տեղյա՞կ եք, որ մյուս կողմից, ձեր քայլերով, այդ նույն ժողովրդին տանում եք նոր, հավանական ռազմական վտանգին ընդառաջ:
Մեծ խելք պետք չէ՝ հասկանալու համար, թե ինչպես են ՔՊ-ականներն անգիտակցաբար «եփում» հաջորդ սպառնալիքը:
Ամեն օր նայեք քարտեզին և ուշադիր հետևեք աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին:
Հյուսիսից-հարավ՝ Ռուսաստանի և Իրանի միջև, Արևմուտքից-Արևելք՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև գտնվող Հայաստանը, ստեղծված անորոշ ու կոնֆլիտածին իրավիճակներում, որոշել է «Եվրամիություն խաղալ»:
Ժողովրդական մի ասացվածք կա. «Ուղտի պարը կամրջին է բռնում»: Ինչպես իրենց գործողություններով Արցախում պատերազմի առիթներ տեցին, այնպես էլ Հայաստանի համար են ստեղծում հաջորդ լուրջ սպառնալիքը:
ՔՊ-ում հասկանու՞մ են արդյոք, որ իրենց այսօրվա քաղաքականության արդյունքում, Հայաստանն ուղղակի կարող է «սեղմվել» Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արանքում:
Ռեսուրսների ու կոմունիկացիաների համար մղվող գլոբալ հակամարտության ընթացքում, բոլոր կողմերին ազդեցության գոտիներ և հենարաններ են հարկավոր: Արևմուտքը՝ ելնելով իր շահերից, ձգտում է հիմնավորվել Կովկասում (Հայաստանում): ՌԴ-ի և Իրանի համար՝ դա կարմիր գիծ է: Թուրքիան և Ադրբեջանը պատրաստ են մաքսիմալ օգտվել այդ իրավիճակից: Իսկ ու՞մ շահերից ելնելով է Հայաստանը «գնում» դեպի հաջորդ ռեգիոնալ հակամարտություն...
Սիրելի հայրենակի՛ց՝ հերթական անգամ մի խաբվիր ՔՊ-ի ստերին,
ՏԵՐ ԿԱՆԳՆԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ՛Դ:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



