Ալիեւը շնորհավորել է Օլանդին եւ հիշեցրել Ղարաբաղի մասին
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ֆրանսիացի գործընկեր Ֆրանսուա Օլանդին շնորհավորել է Ֆրանսիայի ազգային տոնի առիթով՝ միաժամանակ չմոռանալով հիշեցնել Ղարաբաղի մասին:
ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, շնորհավորելով Օլանդին՝ Ալիեւն անդրադարձել է Ֆրանսիայի դերին որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի:
«Մեզ համար արժեքավոր է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու՝ Ֆրանսիայի շահագրգիռ դիրքորոշումը: Մենք մեծ հույսեր ենք կապում Ֆրանսիայի եւ անձամբ Ձեր ջանքերի հետ՝ ուղղված մեր հողերի բռնագրավումը դադարեցնելուն, որոնք գրավվել են Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի արդյունքում, փախստականի եւ հարկադիր տեղահանվածների կարգավիճակում հայտնված մեր՝ ավելի քան մեկ միլիոն հայրենակիցների՝ հայրենի օջախ վերադառնալու հարցում»,- գրել է Ալիեւը:
Հայ փախստականների եւ հայկական գրավյալ տարածքների մասին Ալիեւը, ավանդույթի համաձայն, լռել է:



