ԱՄՆ-ում համազգային հարցման տվյալներով՝ Դոնալդ Թրամփը առաջատարն Է 20 տոկոսի առավելությամբ
INTERNATIONAL NEWSՄիլիարդատեր Դոնալդ Թրամփը, ԱՄՆ-ում հասարակական կարծիքի նոր համազգային հարցման տվյալներով, առջեւից Է ընթանում ավելի քան 20 տոկոսային կետի առավելությամբ:
Reuters գործակալության եւ Ipsos ընկերության հարցման արդյունքում Թրամփն ապահովել Է դրա մասնակիցների 40 տոկոսի աջակցությունը, երկրորդ տեղում Տեխասից սենատոր Թեդ Քրուզն Է՝ 17 տոկոս ցուցանիշով, երրորդում՝ Ֆլորիդայից սենատոր Մարկո Ռուբիոն, որին պաշտպանել Է հարցվածների 11 տոկոսը: Նախկին նյարդավիրաբույժ Բեն Քարսոնի եւ Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշի համապատասխան ցուցանիշները կազմել են 10 տոկոս եւ 8 տոկոս:
Հարցումն անցկացվել Է 476 գրանցված հանրապետական ընտրողների եւ 543 գրանցված դեմոկրատների շրջանում: Վիճակագրական սխալանքը 2,5 տոկոս Է:
Այս հարցումը հակասում Է NBC News-ի եւ Wall Street Journal թերթի անցկացրած համազգային հարցմանը, որը ցույց Է տվել, որ ընտրարշավի առաջատարը Թեդ Քրուզն Է՝ 28 տոկոս արդյունքով, իսկ Թրամփը հավաքում Է ձայների 26 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



