Արմավիրի մարզում կյանքից զրկել են հորը և երկու որդուն․ ով է կասկածյալը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նորապատ գյուղում այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է Past.am-ը՝ հղում անելով ArmLur.am-ին, գյուղում սպանություն է գրանցվել, որի հետևանքով երեք մարդ մահացել է։
ՆԳՆ-ից կայքին հայտնել են, որ մայիսի 26-ին՝ ժամը 11։37-ին, շտապօգնությունից ահազանգ է ստացվել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն, ըստ որի՝ Նորապատ գյուղի գերեզմանատանը վնասվածքներով անձինք կան։
Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խմբերը նախնական տվյալներով պարզել են, որ մի խումբ անձանց միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել։ Վիճաբանության ընթացքում մասնակիցներից մեկը դանակով հարվածներ է հասցրել 63-ամյա կնոջը։
Այնուհետև կնոջ որդին, իր անունով հաշվառված որսորդական զենքով, կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով երեք մարդ մահացել է։
Դեպքից հետո կրակոցներ արձակած 38-ամյա բնակիչը ներկայացել է Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, խոստովանել կատարվածը և իրավապահներին հանձնել զենքը։
Ներկայում դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների ներկայացուցիչները, իսկ դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։
Հետևեք մեզ՝ այստեղ



