«Դատաստանի սառցադաշտի» հալոցքի նոր վտանգ են բացահայտել գիտնականները
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անտարկտիդայի Թուեյթս սառցադաշտի՝ հայտնի որպես «Դատաստանի սառցադաշտ», հալոցքը կարող է վտանգավոր միկրոօրգանիզմներ ազատել շրջակա միջավայր։ Այդ մասին հայտարարել է օվկիանոսագետ Անատոլի Տավրիչեսկին՝ aif.ru-ի հետ զրույցում։
Գիտնականի խոսքով՝ սառցադաշտի ներսում կարող են պահպանված լինել միկրոօրգանիզմներ, որոնք վտանգավոր կլինեն ծովային կենսաշխարհի համար։ Նրա գնահատմամբ՝ դրանք կարող են վնասել, օրինակ, ձկների բազմացման գործընթացին և խաթարել էկոհամակարգը։
Տավրիչեսկին նշել է, որ վտանգի իրական մակարդակը դեռ հստակ հայտնի չէ, սակայն անհրաժեշտ է նախապես ուսումնասիրել իրավիճակը։ Նա առաջարկել է սառցադաշտի շրջակայք ուղարկել գիտական արշավախումբ, վերցնել փորձանմուշներ և սառցադաշտի վրա տեղադրել հատուկ սարքեր՝ մշտական վերահսկողության համար։ Ավելի վաղ կլիմայագետները նաև զգուշացրել էին, որ «Դատաստանի սառցադաշտի» հալոցքը կարող է գլոբալ լուրջ հետևանքներ ունենալ։
Հետևեք մեզ՝ այստեղ



