ՌԴ-ում պաշտոնական մակարդակով հետաքրքրություն են ցուցաբերել TRIPP-ի նկատմամբ, մասնակցություն են ցանկանում ունենալ․ Արարատ Միրզոյան
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մենք շահագրգիռ ենք րոպե առաջ իրանա-ամերիկյան խնդրի խաղաղ ճանապարհով կարգավորմանը, հարցերի լուծմանն առհասարակ, և ինչու ոչ՝ ապագայում նրանց միջև համագործակցության հաստատմանը։ Առաջին շահառուներից մեկը կլինենք, այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշել է, որ Իրանը ևս հետաքրքրություն է ցուցաբերում TRIPP նախագծի հետ կապված։
«Եթե մի փոքր փորփրենք համացանցը, կտեսնենք Իրանի պաշտոնյաների կողմից հետաքրքրություն TRIPP-ի նկատմամբ, նաև՝ այն հնարավորությունների նկատմամբ, որ նույն TRIPP-ը բերում է Իրանին։ Չէ՞ որ Նախիջևանից մենք ենք կապվելու երկաթուղիով Իրանի երկաթուղային ցանցի հետ, մեր միջոցով նաև Իրանն է կարողանալու դուրս գալ օրինակ՝ Սև ծով։ Եվ ստացվում է՝ TRIPP-ով Պարսից ծոց-Սև ծով երկաթուղային կապ է ստեղծվում։ Նույնը նաև ՌԴ-ի մասին կարող եմ ասել, որ պաշտոնական մակարդակով հետաքրքրություն են ցուցաբերել TRIPP-ի նկատմամբ, մասնակցություն են ցանկանում ունենալ»,-նշել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ



