Անկարայի ահաբեկչությունը մատնանշում Է ահաբեկչության դեմ երկրների միավորման անհրաժշտությունը. ՌԴ ԱԳՆ
INTERNATIONAL NEWSԱնկարայում կատարված ահաբեկչական գործողությունը մեկ անգամ եւս մատնանշում Է ահաբեկչության դեմ պայքարում բոլոր պետությունների միավորման անհրաժշտությունը: Այդ մասին, ասված Է ՌԴ ԱԳ նախարարության հայտարարության մեջ:
«Փետրվարի 17-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ խորը ցավակցություն ենք հայտնում թուրք ժողովրդին,- նշվում Է փաստաթղթում:- Անկեղծորեն ցավակցում ենք զոհվածների հարազատներին ու մերձավորներին: Շուտափույթ ապաքինում ենք մաղթում այդ հրեշավոր ակցիայի հետեւանքով վիրավորվածներին»:
Ինչպես ընդգծել են դիվանագիտական գերատեսչությունում, «բարբարոսական հանցագործությունը արդարացում չունի»: «Դրա կազմակերպիչներն ու հեղինակները պետք Է պատասխան տան կատարածի համար,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում:- Տեղի ունեցածը մեկ անգամ եւս մատնանշում Է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում բոլոր պետությունների միավորման անհրաժշտությունը»:
Անկարայում զինվորականների փոխադրող ավտոբուսի մոտ ականապատված ավտոմեքենայի պայթեցման հետեւանքով զոհվել է 28, վիրավորվել՝ 61 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



