Զախարովան կոշտ արձագանքել է ճապոնացի լրագրողներին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոշտ քննադատության է ենթարկել ճապոնացի լրագրողներին, որոնք հրաժարվել էին այցելել Սթարոբելսկ՝ լուսաբանելու ուկրաինական հարձակման հետևանքները։ Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայում անցկացվող Միջազգային անվտանգության ֆորումի ընթացքում, հայտնում է «Լենտա.ռու»-ի թղթակիցը։
Ճապոնացի լրագրողները փորձել են հարցեր ուղղել ռուս դիվանագետին, սակայն Զախարովան հրաժարվել է պատասխանել՝ նշելով, որ նրանք չեն մեկնել Սթարոբելսկ՝ տեսնելու խաղաղ բնակչության դեմ հարձակման հետևանքները։ Երբ լրագրողներից մեկը փորձել է արդարանալ՝ ասելով, թե «ժամանակ չեն ունեցել», Զախարովան ավելի կոշտ է արձագանքել։
«Ինչո՞ւ չգնացիք Սթարոբելսկ, և ինչո՞ւ են ձեզ հետաքրքրում մեր երկրների հարաբերությունները նման վերաբերմունքի պայմաններում», — հայտարարել է նա՝ ընդգծելով, որ լրագրողների հրաժարումը «ամոթ և խայտառակություն» է։ Զախարովան նաև նշել է, որ եթե ճապոնացի լրագրողները «խիղճ ունեն», Ռուսաստանի ԱԳՆ-ն կարող է նրանց համար կազմակերպել առանձին այց ողբերգության վայր։ Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել էր, որ արևմտյան մի շարք լրատվամիջոցներ տարբեր պատճառաբանություններով հրաժարվել են մեկնել Սթարոբելսկ։
Հետևեք մեզ՝ այստեղ



