«Ռեալ»-ը հրապարակել է նախագահական ընտրությունների օրը
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքը հայտարարել է ակումբի նախագահական ընտրությունների անցկացման օրը։
Քվեարկությունը կկայանա կիրակի՝ հունիսի 7-ին։ Գործընթացը կտևի տեղական ժամանակով 09:00-ից մինչև 20:00-ն և կանցկացվի «արքայական ակումբի» բասկետբոլային համալիրում: Այս անգամ նախագահի պաշտոնի համար կպայքարի երկու թեկնածու՝ ակումբի գործող նախագահ Ֆլորենտինո Պերեսը և իսպանացի հայտնի գործարար Էնրիկե Ռիկելմեն:
Հատկանշական է, որ 2006 թվականից ի վեր առաջին անգամն է, երբ ղեկավարի պաշտոնին հավակնում է մեկից ավելի անձ, ինչն էլ ավելի է մեծացնում ինտրիգը սպասվող ընտրությունների շուրջ: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Ռիկելմեն որպես բանկային երաշխիք տրամադրել է «Ռեալի» բյուջեի 15%-ը, ինչը կազմում է մոտավորապես 187-193 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցելու և քվեարկելու իրավունք ունեն միայն ակումբի 18 տարին լրացած անդամները՝ «սոսիոսները»:
Հետևեք մեզ՝ այստեղ



