Լցնովի պաղպաղակը 16-ամյա տղայի մահվան պատճառ է դարձել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իտալիայի Կասորիա քաղաքում մահացել է 16-ամյա Ադրիանո Դ’Օրսին։ Դեռահասը ընկերների հետ այցելել էր սրճարան և պաղպաղակ կերել, ինչից հետո նրա մոտ ծանր ալերգիկ ռեակցիա է սկսվել, հայտնում է Past.am-ը՝ հղում անելով Need To Know-ին։
Տղային տեղափոխել են տուն, որտեղ հայրը փորձել է առաջին օգնություն ցուցաբերել, սակայն ժամանած շտապօգնության բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Ընտանիքի խոսքով՝ Ադրիանոն ծանր ալերգիա ուներ կաթի սպիտակուցների նկատմամբ։ Նա մշտապես ուշադիր ստուգում էր սննդամթերքի բաղադրությունը, իսկ տվյալ սրճարանում նրան արդեն ճանաչում էին և սովորաբար մատուցում էին միայն կաթի փոխարինիչներով պատրաստված աղանդեր։ Սակայն այս անգամ պաղպաղակը ճակատագրական է դարձել։
Ոստիկանությունը առգրավել է օգտագործված ապրանքի բոլոր տարաները։ Քննիչները պարզում են, թե ինչպես է կաթը հայտնվել դեռահասի սննդի մեջ։ Նախնական վարկածով՝ կաթի սպիտակուցների հետքեր կարող էին մնացած լինել այն գդալի վրա, որով աշխատակիցը մատուցել է աղանդերը։
Հետևեք մեզ՝ այստեղ



