Հայաստան են ներթափանցում ցուրտ ու փոթորկային հոսանքներ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ առաջիկա օրերին Հայաստան կներթափանցեն արկտիկական ծագման սառը օդային հոսանքներ, ինչի հետևանքով օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 8-10 աստիճանով։
Նրա խոսքով՝ այսօր և վաղը մինչև երեկոյան ժամերը հանրապետության տարածքը շարունակում է գտնվել հարավ-արևմտյան տաք օդային հոսանքների ազդեցության տակ, ինչի պատճառով երկրի ողջ տարածքում պահպանվելու է տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ։
Սակայն մայիսի 28-ի ուշ երեկոյից սկսած՝ մինչև մայիսի 30-ը ներառյալ, Հայաստանը կհայտնվի Սև ծովի կողմից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում։ Արդյունքում հանրապետության տարբեր շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։
Օդերևութաբանների գնահատմամբ՝ եղանակային պայմանների փոփոխությանը զուգահեռ զգալիորեն կնվազի նաև օդի ջերմաստիճանը։
Հետևեք մեզ՝ այստեղ



