Սուտ և բամբասանք. Սողոմոնյանը՝ Թաթոյանի և Մարությանի քարոզարշավների ֆինանսավորման մասին
VIDEOՌուսաստանաբնակ գործարար և հասարակական գործիչ, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանը հերքել է տեղեկություններն այն մասին, թե ինքը ֆինանսավորում է «Նոր ուժ» կուսակցության առաջնորդ Հայկ Մարությանի և «Միասնության թևեր» կուսակցության ղեկավար Արման Թաթոյանի քաղաքական քարոզարշավները։
Ավելի վաղ «Хроника Кавказа» անունով Telegram-ալիքը հայտնել էր, թե Սողոմոնյանն իբրև աջակցում է Մարությանի և Թաթոյանի քարոզարշավներին։ Այս ալիքի նյութերը ստեղծման պահից ի վեր տարածում են հայաստանյան իշխանությունների հետ կապված Telegram-ռեսուրսները։
«Առաջին անգամը չէ, որ իմ անունն օգտագործում են քաղաքական խաղերում։ Ուզում եմ ընդգծել, որ դա կատարյալ սուտ է ու բամբասանք։ Ես զբաղվում եմ բացառապես մարդասիրական ծրագրերով, որոնք որևէ կերպ կապված չեն քաղաքականության հետ»,- հայտարարել է Սողոմոնյանը։
Նա նաև նշել է, որ մայիսի 26-ին լրանում է Ավարայրի ճակատամարտի 1575-ամյակը՝ այն ճակատամարտի, որում հայերը, նրա խոսքով, պաշտպանել են քրիստոնեություն դավանելու իրենց իրավունքը։
Ներկայումս Սողոմոնյանն աշխատում է իշխան Վարդան Մամիկոնյանի մասին պատմող ֆիլմի վրա, որն այդ ճակատամարտում առաջնորդում էր հայոց զորքը և զոհվեց հանուն հավատի։
«Ես չեմ պատրաստվում որևէ մեկի օգտին քարոզչություն անել և իսկապես Հայաստանում քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Բայց ես սիրում եմ մեր ժողովրդին և ուզում եմ, որ նա բարգավաճի»,-հավելել է նա։
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 7-ին։ Մասնակցելու են տասնվեց կուսակցություն և երկու դաշինք։
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



