Հայ լողորդները այս տարի կմասնակցեն 2 վարկանիշային մրցաշարի
SPORTԵրեւանում ապրիլի 18-30-ը կանցկացվի Հայաստանի լողի առաջնույթունը, որին կմասնակցեն 100-120 մարզիկ:
Ինչպես տեղեկացրեց Լողի հայկական դաշնության գլխավոր քարտուղար Ռաֆայել Վասիլյանը, Հայաստանի առաջնության առաջատար 1-2 մարզիկ հնարավորություն կունենա մասնակցելու Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի մայիսի 16 -23-ը Լոնդոնում: Այս առաջնությունը նաեւ վարկանիշային է եւ մասնակից մարզիկներին հնարավորություն կտա օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճել:
Ռ. Վասիլյանի տեղեկացմամբ, Հայաստանի առաջատար լողորդներ Վահան Մխիթարյանը եւ Մոնիկա Վասիլյանը կմասնակցեն Բելոռուսի Բրեստ քաղաքում կայանալիք եւս մեկ վարկանիշային մրցաշարի, որը կանցկացվի ապրիլի 19-23-ը:
Հայ մարզիկները հավակնում են վարկանիշ ձեռք բերել ազատ ոճի 50 մ մրցաձեւում: Այս մրցաձեւում վարկանիշ ձեռք բերելու համար 50 մ տարածությունը տղամարդիկ պետք է հաղթահարեն 23,06 վայրկյանոմ, իսկ կանայք՝ 26,11 վայրկյանում: «Վահան Մխիթարյանը եւ Մոնիկա Վասիլյանը ամենամոտն են այս ցուցանիշը նվաճելուն: Մասնավորապես, 2015թ. դեկտեմբերին Մխիթարյանն այս տարածությունը հաղթահարել է 23,36 վայրկյանում, իսկ Վասիլյանը՝ 27,27 վայրկյանում: Այս ցուցանիշները Հայաստանի համար ռեկորդային են, սակայն օլիմպիական խաղերին մասնակցության համար բավարար չեն: Եթե այս տարի նրանք կարողանան ցուցանիշները բարելավել, ապա կկարողանան մասնակցել օլիմպիական խաղերին»,- նշեց գլխավոր քարտուղարը: